26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ադրբեջանական բանակում տարօրինակ բաներ են կատարվում (տեսանյութ)

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ խոսեց ադրբեջանական բանակում տեղի ունեցող գործընթացներին: Նախ նա նշեց, որ սպաներ են  ձերբակալվել, ովքեր մեղադրվում են հայկական կողմին տեղեկություններ տալու մեջ: Ապա այդ սպաները տարօրինակ հանգամանքներում սպանվում են: Բարձրաստիճան պաշտոնյաների միջև ևս հակասություններ են առկա, ու ամեն մի կողմը վնասում է մյուսին՝ կադրերին չեզոքացնելով: «Սա ցույց է տալիս, որ զինված ուժերում լուրջ խնդիրներ կան, ձերբակալություններ են լինում:

 Սա առիթ է տալիս ենթադրելու, որ նման զինված ուժերով ու խնդիրներով Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ վերսկսել, որքան էլ դա Ալիևին պետք լինի ապրիլյան ձախողումներից հետո»,-ասաց Մելիք-Շահնազարյանը:

Ինչ վերաբերում է Մինսկի խմբի համանախագահների հասցեական հայտարարությանն, ապա քաղաքագետը նշեց, որ առաջին անգամ չէ, որ նման հայտարարություն է արվում. 2015 թվականի հունվարին էլ կոչ արվեց ադրբեջանական կողմին հետևողական լինել: «Մենք պիտի այս նմանատիպ հայտարարությունները կողք կողքի դնենք ու ներկայացնենք որպես օրինաչափություն»,-կարծում է քաղաքագետը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ