24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Որն է Սերժ Սարգսյանի փոխզիջումը (տեսանյութ)

«Վերջին օրերի սահմանային ակտիվացումների պատճառն այն թշանամանքն է, որը կա հայերի ու ադրբեջանցիների միջև: Պատճառը մեկն է, առիթները մշտապես տարբեր են լինում»,-այսօր «Հենարան» ակումբում ասուլիսին ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը` նշելով, որ վերջին շրջանի զարգացումներում ամենակարևորը նոր ռազմատեխնիկայի կիրառումը չէր, այլ քաղաքական այն գործընթացները, որոնց մենք ականատես ենք լինում, օրինակ՝  նախագահ Սարգսյանի ելույթը վեցերորդ գումարման խորհրդարանի առաջին նիստին: Նախագահի ելույթում Մելիք-Շահնազարյանը 3 գլխավոր կետ է առանձնացրել:

Առաջինն այն է, որ նախագահը խոսեց փոխզիջումային տրամաբանության մասին ու ասաց, որ փորզիջումային գործընթաց ասելով` հասկանում ենք արցախահայության իրավունքի իրացում. «Այսինքն՝ փոխզիջման նոր գնահատական է տրվում: Եթե մինչև ապրիլ հասկացվում էր նաև տարածքների հանձնում, ապա հիմա հիմքում տեսնում է Արցախի ինքնորոշման իրավունքը, ինչը որոշ չափով նյարդայնացնում է  ադրբեջանական կողմին»,-ասաց քաղաքագետը:

Ելույթի երկրորդ կետն, ըստ բանախոսի, մարդիդյան սկզբունքների քննադատությունն էր նախագահի կողմից: «Սա նշանակում է, որ բանակցային գործընթացում հայկական կողմի դիրքորոշումները փոխվել են»,-նկատեց նա:

Երրորդ կետը, ինչպես ասաց քաղաքագետն, այն է, որ մինչ օրս հրապարակաով ոչ ոք ճիշտ չի ներկայացրել այն փաստաթուղթը, որ տարիներիշարունակ քննարկվում է, այսինքն՝ կա մի այլ փաստաթուղթ, որի շուրջ բանակցություններ են տարվում: «Ակնարկ է արվում նախագահի կողմից այն փաստաթղթի մասին, որը հրապարակային չկա այս պահին»,-շեշտեց նա, ապա հավելեց.

«Երկրի ղեկավարի մակարդակով հստակ ակնկարկներ եղան, որ բանակցային գործընթացի տրամաբանությունը փոխվել է»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ