Տարոնի գաղտնիքը. Հրապարակ
րեւանցիները շարունակում են քննարկել ավագանու ընտրությունները՝ ոչ մի կերպ չհասկանալով, թե ինչպես ստացվեց, որ ՀՀԿ ցուցակն ընդդիմադիր Երեւանում ստացավ 71 տոկոս ձայն։ Թվում է՝ ԱԺ ընտրություններում ոչ իշխանական ուժերի օգտին քվեարկած Երեւանն այս ընտրություններում եւս պետք է նույնն աներ, եւ ԱԺ ընտրություններին մասնակցած 8 կուսակցությունների եւ դաշինքների ձայները պետք է բաշխվեին «Ելքի» ու «Երկիր ծիրանիի» օգտին։ Սակայն պարզվեց, որ «Ելքն» ստացավ ընդամենը 21 տոկոս ձայն, Զարուհի Փոստանջյանի «Երկիր ծիրանին»՝ 7 տոկոս։
Նորից սկսեցին հնչել մեղադրանքներ իրենց ձայնը վաճառողների հասցեին։ Նորից սկսեցին հանդիմանել ընտրողին, որ ընտրում է իշխանությանը եւ պատերի տակ բողոքում իր կյանքից ու գործող իշխանությունից։ Իսկ ՀՀԿ-ն ավելի ամբարտավան դարձավ՝ այս տարի երկրորդ անգամ հաղթելով ընտրություններում։ Սակայն այս բոլոր վերլուծությունների հեղինակները՝ եւ հայհոյողները, եւ հպարտացողները, մի մեթոդական սխալ են թույլ տալիս, համենայնդեպս, Երեւանի ընտրությունների հետ կապված։
Նախ պետք է արձանագրել, որ Երեւանի ընտրությունները մարդիկ որպես քաղաքական ընտրություն այդպես էլ չընկալեցին, եւ պայքարը ոչ այնքան կուսակցությունների միջեւ էր ընթանում, որքան քաղաքապետի թեկնածուների։ Եվ երկրորդ հանգամանքը՝ պետք է խոստովանենք, որ իր տեսակով մեղմ, Երեւանի քաղաքապետի պաշտոնում ամրապնդված Տարոն Մարգարյանի նկատմամբ հասարակությունը չունի այն նեգատիվ վերաբերմունքը, ինչ տածում է ՀՀԿ մյուս գործիչների հանդեպ։ Այս իմաստով անգամ նրանք, ովքեր խիստ դեմ են Հանրապետականին, Տարոն Մարգարյանի դեմ առանձնապես մեծ վերապահումներ չունեն։ Եվ թաղեթաղ անցնող, ամեն տատիկ-պապիկի հետ ողջագուրվող քաղաքապետն ընդունելի էր երեւանցիների համար։
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: