27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Ես գլուխս խփեմ պատին, պատը խփեմ գլխիս, ոչ մի բան չի փոխվում»

ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանն այսօր «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների առողջությանը կամ կյանքի վնասի փոխհատուցման մասին» օրինագծի քննարկմանը Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին հարցրեց, թե ամեն ամիս 1000 դրամ զինվորներին տրամադրելու մասին նախագիծը հարկատեսա՞կ է: «Պարտադիր վճարը տարբերվում է հարկից նրանով, որ միտված է կոնկրետ խնդրի լուծմանը, ոչ թե ընդանուր բյուջեի ձևավորմանը»,-ասաց նախարարը:
Հրանտ Բագրատյանը նաև առաջարկեց զինծառայողներին նվազագույն աշխատավարձ հատկացնել: «Ինչո՞ւ աշխատավարձ չի ստանում զինվորը: Ինչո՞ւ նույն կերպ չենք մտահոգվում կենդանի մարդկանց մասին, ողջերի մասին: Դա կարևոր է»,- հարցրեց պատգամավորը:
Վիգեն Սարգսյանը պատասխանեց, որ ժամկետային զինծառյողների համար սահմանված նվազագույն վճար կա: «Ես պատրաստ եմ ձեզ հետ երկար ճանապարհ անցնել՝ այդ որը որոնելու, վճարելու առումով: Ես միայն երջանիկ կլինեմ, որ զինծառայողն իմանա, որ ծառայության ժամանակ իր ընտանիքը նվազագույն աշխատավարձ կունենա: Աղբյուրը գտնենք, ես կարող եմ դառնալ համահեղինակ»:
Հ. Բագրատյանը նաև նկատեց. «Ասում եք, թե նպաստ չի, ասում եք՝ ապահովագրություն է: Ցույց տվեք դե ապահովագրական ռիսկը: Եթե ապահովագրական ռիսկ չկա, ուրեմն հիմնադրամ ստեղծելու ի՞նչ կարիք կա, ապարատ ստեղծելու ի՞նչ կարիք կա, եթե այդ փողն ազատ է, ի՞նչ կարիք դուրս տանելու»:
Նախարարը պատասխանեց, որ նպաստը ենթադրում է սոցիալական բաղադրիչ: «Մենք չենք վճարում նրան, ով մահացել է: Մենք վճարում ենք այն զինվորին, որը առաջնագծում մարտական խնդիր է կատարել, զոհվել է իրենից չկախված հանգամանքներում: Նպաստը պետք է վճարել որևէ մեկին, դա կախված է կյանքի հետ: Ապահովագրություն է, այո, ռիսկը այն է, որ ռազմական գործողություններ կան, սահմանը լարված է: Մենք անում ենք ամեն ինչ, որ զոհերի թիվը նվազի, բայց ռիսկը կա»:
Հրանտ Բագրատյանը հակադարձեց, թե կան միջոցներ, որով կարելի է զինվորներին անգամ միջին աշխատավարձ վճարել: «Ես ընդդիմադիր պատգամավոր եմ, ես գլուխս խփեմ պատին, պատը խփեմ գլխիս, ոչ մի բան չի փոխվում: Դուք ասում եք՝ որտեղի՞ց վերցնենք, բա հազար ավելորդ մեքենա կա ամեն տեղ, կրճատեինք, տայիք զինվորին…»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ