27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ամերիկայի Հայկական Համագումարը վերստին կոչ է անում հեռանալ թուրքական եւ ադրբեջանական հարցերով հանձնախմբերից

Հաջորդ շաբաթ Կոնգրեսը կրկին կանցնի 2016թ. իր  օրենսդրական գործունեության իրականացմանը, և Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) կոնգրեսականներին վերստին կոչ է անում հեռանալ Թուրքական և Ադրբեջանական հարցերով հանձնախմբերից՝ հաշվի առնելով այնտեղ աճող ամբողջատիրական վարչակարգերը և դրսևորված վարքագիծը, այդ թվում` ավելի վաղ այս տարի Ադրբեջանի հարձակումներն ընդդեմ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի: Սդրբեջանական կողմը թուրք զինուժի աջակցությամբ ռազմական հարձակում նախաձեռնեց, որն անմեղ քաղաքացիական բնակչության կյանքեր խլեց, այդ թվում` տարեց հայ զույգի սարսափելի խեղումը, ինչպես նաև §ԻԼԻՊ¦ խմբավորման ոճով գլխատումները:

 

  • Անկախ ադրբեջանական և թուրքական վարչակարգերի զորակցելու ձեր նախկին դրդապատճառների՝ չենք կարող պատկերացնել, որ որևէ ամերիկացի կշարունակի այդպես վարվել՝ հաշվի առնելով վերջին իրադարձությունները: Այդպես վարվելը կնշանակեր արդարացնել այդպիսի վարքագիծը¦, – հայտարարել են Համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանը և Վան Գրիգորյանը:

 

  • Այժմ, երբ երկիրն անդրադառնալով 2016թ. ընտրություններին՝ վերլուծություններ է կատարում, ժամանակն է ևս վերանայել Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ մեր քաղաքականությունը, – նրանք շարունակել են: §Այդ իսկ պատճառով կոնգրեսականներին կոչ ենք անում հրաժարվել Թուրքական և Ադրբեջանական հարցերով հանձնախմբերին աջակցելուց և դատապարտելնման սարսափելի գործողությունները¦:

 

Քարոզարշավի ընթացքում նորընտիր նախագահ Թրամփը հայտարարել էր, որ թուրքական կառավարությունը §կարծես քիչ թե շատ §ԻԼԻՊ¦-ի կողմնակիցն է՝ նավթի պատճառով¦: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է անտեսել սահմանափակումները՝ գիտակցաբար օգնելով իրեն, այլ ոչ թե §ԻԼԻՊ¦-ի դեմ պայքարող երկրներին և որի հետևանքով հազարավոր անմեղ քաղաքացիներ են մահանում:

 

Թուրքական հարցերով հանձնախումբը ներկայումս ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում 19 անդամ է կորցրել, այդ թվում՝ հանձնախմբի նախկին համանախագահ կոնգրեսական Էդ Ուիթֆիլդին (հանրապետական, Քենթուքի), ով ավելի վաղ այս տարի հրաժարական տվեց Էթիկայի հետաքննության կապակցությամբ, ինչպես նաև կոնգրեսական Դոննա Էդվարդսին (դեմոկրատ, Մերիլենդ), ում Մերիլենդի դեմոկրատական նախնական ընտրություններում պարտության մատնեց հայկական հարցերով հանձնախմբի անդամ Քրիս Վան Հոլլենը (դեմոկրատ, Մերիլենդ): Վան Հոլլենը հետագայում հաղթեց ԱՄՆ Սենատի ընտրություններում:

 

Ամերիկայի հայկական համագումարը հիմնադրվել է 1972 թվականին: Այն ամենամեծ համազգային, ոչ կուսակցական, հասարակական կազմակերպությունն է Վաշինգտոնում, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը:  Համագումարը 501(c) (3) կարգավիճակով անդամակցական կազմակերպություն է:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ