26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ելքն» ու «Ծառուկյանը» կգա՞ն մեկ որոշման (տեսանյութ)

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը կողմ է քվեարկել Կոռուպցիան կանխարգելող մարմնի վերաբերյալ նախագծին, բայց շարունակում է պնդել, որ ցանկացած մարմին, ով հավակնում է այդպիսի լուրջ առաքելություն իրականացնել, գործունեության սկզբունքով պիտի ամրագրվեն օրինականությունը, անկողմնակալությունն ու անկախությունը, որոնց տեղ չգտան օրինագծում. այս մասին նա նշեց այսօր խորհրարանում լրագրողների հետ զրույցում: Henaran.am-ի հարցին, թե տեսնում է արդյոք քաղաքական […]

«Երկիր Ծիրանի»-ի բանաձեւը

«Երկիր Ծիրանի» կուսակցության ԲԱՆԱՁԵՎԸ Երեւանի ավագանու պարտականությունների վերաբերյալ Առանց այլընտրանքային, խորհրդային կեղծ ընտրութուններից հետո 88 թվականի զարթոնքը` քաղաքական պայքարը, այդպես էլ չկարողացավ ստեղծել հնարավորություն ապահովելու անցումը` ժողովրդավարական ընտրությունների միջոցով օրինական իշխանության ձեւավորմանը: Այս ձախողման հետեւանքով մեր կյանքում առկա է ժամանակակից ղեկավարվող ժողովրդավարության տարրերով ավտորիտար ռեժիմ իր հենարանով` վարչական եւ ֆինանսական ռեսուրսներով: Այսօրվա գործող ժողովրդավարական պետության […]

Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն՝ մասնակցելու մայրաքաղաք Աստանայում կայանալիք «Աստանա Էքսպո 2017» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը, որին իրենց մասնակցությունն են հաստատել 115 պետություն և 18 միջազգային կազմակերպություն: Էներգիայի այլընտրանքային աղբյուրներին և «կանաչ» տեխնոլոգիաներին նվիրված ցուցահանդեսում, որը կրում է «Ապագայի էներգիա» խորագիրը, մասնակից երկրները կներկայացնեն էներգախնայողության համաշխարհային լավագույն տեխնոլոգիաները, […]

«Չվախենալ հաշվեհարդարից»

 ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը վստահեցնում ՝ ՀՀԿ-ի մոտ կոռուպցիայի դեմ պայքարելու քաղաքական կամքն ու հանձնառությունն արդեն իսկ ամենաբարձր մակարդակով դրսևորված են: Այս մասին նա նշեց այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: Խոսելով «ազդարարի» ինստիտուտի մասին՝ Արփինե Հովհաննիսյանն ընդգծեց, որ գործելու է նաև անանունությունն ապահովող հարթակ. «Խոսքն այն մասին է, որ անձը չվախենա հնարավոր հաշվեհարդարից և հետևանքներից ու […]

Ջասթին Թիմբերլեյքին ինչի՞ մի միլիոն տա /տեսանյութ/

«Հենց ընենց ընկերս ա բերել իրա կողմից, մնացածն էլ հայ երգիչներ են եղել, հենա հոպարս էլ ներկա էր»,- այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը՝ արձագանքելով հարցին՝ ճի՞շտ է, որ նրա աղջկա հարսանիքին ներկա է եղել նաև երգիչ Ջասթին Թիմբերլեյքը: Նապոլեոն Ազիզյանը հուշեց Ալեքսանյանին, որ դրսից բերված երգիչը Ալեքսանդր Սերովն էր, ոչ թե […]

Արա Բաբլոյանն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 9-ին ընդունել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին:   Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Արա Բաբլոյանը բարձր է գնահատել Հայաստանի եւ Լիտվայի միջեւ հարաբերությունների ներկա մակարդակը: ՀՀ ԱԺ նախագահն իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանի Հանրապետության անկախությունն առաջինը ճանաչած երկրի դեսպանին եւ կարեւորել Լիտվայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման […]

Ազգային ժողովը մնջախաղի թատրոն չէ. պատգամավորը՝ Ծառուկյանի ու Իշխան Զաքարյանի բացակայությունից (տեսանյութ)

«Ես խմբակցության քարտուղարը կամ ղեկավարը չեմ, կարող եմ իմ կարծիքն ասել, ու դա չպիտի ընդունվի որպես խմբակցության տեսակետ»,-ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, երբ խորհրդարանում լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ է կատարվում իրենց խմբակցությունում: Հիշեցնենք, որ խորհրդարանի նիստերին խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը չի ներկայանում, չկա նաև Իշխան Զաքարյանը: «Իմ կարծիքն այն է, որ ցանկացած պատգամավոր իրավունք […]

Նախագահը ընդունել է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի՝ Բելգիայի և Նիդերլանդների կողմից գլխավորած ենթախմբի երկրների տարեկան հանդիպման մասնակիցների պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Նախագահը նշել է, որ այսպիսի տարեկան հանդիպումները լավ հնարավորություն են ոլորտի պատասխանատուների և գործընկերների հետ մտքեր փոխանակելու ենթախմբի երկրների հետ փոխգործակցության ընթացքի և զարգացման հեռանկարի, ինչպես նաև համաշխարհային տնտեսության առջև […]

Եթե ոչնչի չհավատաք, ակնկալիքներ էլ պետք է չունենանք

«Մեր քաղաքական գործիչները խոսել են այդ մասին, ես ավելացնելու բան չունեմ»,- այսօր լրագրողներին ասաց ԱԺ նախկին նախագահ,  ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը՝արձագանքելով կոռուպցիայի դեմ կանխարգելման մարմին ստեղծելու վերաբերյալ հարցին: «Շատ պուճուր և չհասկանալի հարցեր եք տալիս, երբ որ հարցերը կպատրաստեք ինձ տալու, կպատասխանեմ»,- ասաց նա: Սահակյանին դուր չեկավ նաև հարցը՝ կլինե՞ն արդյոք «խոշոր» գործիչներ, ովքեր կպատժվեն […]

«Հերի՛ք է վատնեք պետության փողերը» /տեսանյութ/

Երեւանի քաղաքապետարանի Երկիր ծիրանի կուսակցության ներկայացուցիչները շարունակում են պտտվել միջանցքներով։ Միայն քիչ առաջ «Երկիր ծիրանի»  խմբակցությանը  հատկացվեց աշխատասենյակ։ Իսկ մինչ այդ կուսակցության ներկայացուցիչները պարզապես չէին կարողանում գտնել իրենց աշխատասենյակը․ Փոստանջյանը բողոքեց՝ ասելով, որ ինչպես միշտ, քաղաքապետարանն անկազմակերպ է։  Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը ներկայացավ, պոկեց «Բարեւ Երեւան»  խմբակցության ցուցանակը, հետո Փոստանջյանը  և իր գործընկերները մուտք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի