04 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

«Ելքն» ու «Ծառուկյանը» կգա՞ն մեկ որոշման (տեսանյութ)

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը կողմ է քվեարկել Կոռուպցիան կանխարգելող մարմնի վերաբերյալ նախագծին, բայց շարունակում է պնդել, որ ցանկացած մարմին, ով հավակնում է այդպիսի լուրջ առաքելություն իրականացնել, գործունեության սկզբունքով պիտի ամրագրվեն օրինականությունը, անկողմնակալությունն ու անկախությունը, որոնց տեղ չգտան օրինագծում. այս մասին նա նշեց այսօր խորհրարանում լրագրողների հետ զրույցում:

Henaran.am-ի հարցին, թե տեսնում է արդյոք քաղաքական կամք կոռուպցիայի դեմ պայքարի համար, պատգամավորը պատասխանեց, որ որևէ ուժի չի մոտենում կանխավարկածի տեսակետից: «Միանգամայն հնարավոր է, որ իշխանությունը ներկայացնի ժողովրդի շահերին բխող նախագիծ»:

Մեր մյուս հարցին, թե ինչպես են «Ելքի» հետ ընդհանուր հայտարարի գալու հանձնաժողովի մրցութային մարմնում մեկ ընդդիմադիր ներկայացուցիչ ունենալու հարցում, նա պատասխանեց. «Դա ապագայի հարցեր են, խնդրում եմ՝ մի քիչ համբերատար եղեք, հրապարակային կլինի, կտեղեկացվեք»:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ