27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերադառնում են հարազատ օջախ

Մենք՝ «Ալյանս» կուսակցության վարչության մի խումբ անդամներ և կուսակցության Գյումրու կառույցն ամբողջությամբ, մեր թիմակիցների և համախոհների հետ միասին, որոշել ենք դադարեցնել մեր անդամակցությունը և դուրս գալ «Ալյանս» կուսակցության շարքերից՝ ելնելով նրանում տիրող անարժանապատիվ, անարդար և անազնիվ մթնոլորտից։ Հայտարարում ենք՝ որպես առանձին միավոր, պետականաշինությանը միտված մեր թիմի ներուժը ներդնելու նպատակով, որոշել ենք անդամակցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, […]

«Այդ դեպքում ո՞րն էր լինելու Մարդու իրավունքների պաշտպանի մասնակցությունն այդ նիստերին»

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր խորհրդարանում  պետաիրավական եւ մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարեց, որ կառավարության նիստերը դռնփակ անցկացնելը ճիշտ չէ:  «Երբ որոշում էր կայացվել, որ Կառավարության նիստերն այլեւս փակ են լինելու,  այդ դեպքում ո՞րն էր լինելու Մարդու իրավունքների պաշտպանի մասնակցությունն այդ նիստերին: Ես ինքս չէի ուզի մասնակցել այդ նիստերին: Եթե ոչ մի անկախ […]

Արթուր Դավթյանը չի պատրաստվում հրաժարական տալ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը չի պատրաստվում հրաժարական տալ: Այս մասին նա նշեց այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում: Հարցին, թե իշխանափոխությունից հետո ինչու հրաժարականի դիմում չի ներկայացնում, Արթուր Դավթյանը պատասխանեց. «Ես դրա համար հիմքեր չեմ տեսնում»:  

Էդմոն Մարուքյանը «Հաց բերողի» մահվան մեջ Արթուր Դավթյանի՞ն է մեղադրում

ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովում «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքրվեց, թե արդյոք այս վերջին օրերի ժամանակ տեղի ունեցած բռնության դեպքերով ինչ-որ աշխատանք կատարվում է: Դատախազն ասաց, որ դատախազությանը հասանելի ցանկացած դեպքով նախաձեռնվել են վարույթներ, մոնիտորինգ է արվել տեսանյութերի, նա շնորհակալություն հայտնեց լրագրողներին, իրավապաշտպան կազմակերպություններին, ովքեր այդ […]

Այս թեման պետք է խեղդվի իր բնում. Իրավունք

Պատմաբան, քաղաքական վերլուծաբան Հրանտ Տեր-Աբրահամյանը տագնապ է հնչեցնում. «Հիմա նորանշանակ սփյուռքի նախարարը խոսում է Երկպալատ պառլա­մենտի ստեղծման գաղափարի մասին, ըստ որում՝ երկրորդ պալատը պետք է ներկա­յացնի սփյուռքահայությունը: Սփյուռքի նկատմամբ ողջ հարգանքով հանդերձ, համա­րում եմ, որ այս թեման պետք է խեղդվի իր բնում: Սա Հայաստանի ինքնիշխանության դեմ ոտնձգություն է  Վերլուծաբանը չի կարծում, որ սա նորանշա­նակ նախարարի […]

Արցախը հո՞ ճամպրուկ չէր, որ այդքան հեշտ կորչեր. Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Դառը իրականությունն այն է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը Քոչարյանին ԼՂՀ նախագահի պաշտոնից հանելով ու Հայաստանում իրեն ենթակա բերելով, ցանկանում էր Ռոբերտ Քոչարյանին հանել բանակցային գործընթացից, բայց ոչ Արցախը, մինչդեռ արդյունքում Քոչարյանն էլ, Տեր-Պետրոսյանին գահընկեց անելով, Արցախին հանեց բանակցային գործընթացից: Ահա, թե ինչպես կորավ Արցախը բանակցային գործընթացից:  Առաջին նախագահ Տեր-Պետրոսյանն ասում է՝ ես չեմ կորցրել, […]

Երազելը վատ չի. Հրապարակ

Թվում էր, թե ժողովր­դական շարժումը հա­սել է տրամաբանական ավարտին, եւ եկել է ժա­մանակը՝ կառուցողական եւ երկրի զարգացմանը միտված քայլեր անելու, աշխատանք ցույց տալու՝ սիրո եւ համերաշխու­թյան մթնոլորտում: Մեկ էլ ինչ, տեսնում ենք, որ ինչ-որ տարբեր խմբեր մեկ թաղաթապետարանի առջեւի փողոցն են փորձում փակել, մեկ էլ գալիս՝ աստիճանների վրա են նստում կամ Երեւանի տարբեր հատ­վածներում «ջիպերով» […]

Եթե ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանն ու նրան աջակցող ուժերը պարտվեն. Առավոտ

Իմ կյանքի օրոք Հայաստանում եղել է 3 իշխանափոխություն: 1990 թվականին կոմունիստներին փոխարինեցին ՀՀՇ-ականները, 1998-ին ՀՀՇ-ին փոխարինեց այդ իսկ իշխանության ներսում ձեւավորված խումբը, որը վառ արտահայտված կուսակցական պատկանելություն չուներ, բայց ի վերջո հանգեցրեց ՀՀԿ-ական իշխանության: Եվ, վերջապես, 2018-ին իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած շարժումը, որն այս պահին ունի ՀՀ քաղաքացիների եւ աշխարհում սփռված հայերի մեծամասնության անվերապահ […]

Թավշյա հեղափոխությունը թակում է Արցախի դուռը. Ժամանակ

Հնարավոր է, որ այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, տեղափոխվի նաեւ Ար­ցախ: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը անում է ամեն ինչ հեղափոխության ալիքի մուտքը Արցախ թույլ չտալու համար: Իսկ նման վտանգ իսկապես կա, որովհետեւ նույնն են իրողությունները: Հայաստանի հասարակությու­նը ըմբոստացավ Սերժ Սարգսյանի իշխանության դեմ, որով­հետեւ Սերժ Սարգսյանը փոխեց Սահմանադրությունը եւ չնայած խոստացել էր, որ չի հավակնելու երրորդ […]

Նոր պատգամավորներ. Հայկական Ժամանակ

ՀՀ Ազգային ժողովի նա­խագահ Արա Բսւբլոյանը երեկ արձանագրություն է ստորագրել, որով ԵԼՔ խմ­բակցության պատգամա­վորներ Արարատ Միրզոյանի, Մանե Թանդիլյանի եւ Արտակ Զեյնալյանի պատգամավորական լիազորու­թյունները դադարեցվել են: Արարատ Միրզոյանը, հիշեցնենք, նշանակվել Է ՀՀ առաջին փոխվարչապետ, Արտակ Զեյնալյանը ՀՀ ար­դարադատության նախարար, իսկ Մանե Թանդիլյանը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախա­րար: Արարատ Միրզոյանին, Մանե Թւսնդիլյանին եւ Արտակ Զեյնայյանին Աժ-ում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված