Երազելը վատ չի. Հրապարակ
Թվում էր, թե ժողովրդական շարժումը հասել է տրամաբանական ավարտին, եւ եկել է ժամանակը՝ կառուցողական եւ երկրի զարգացմանը միտված քայլեր անելու, աշխատանք ցույց տալու՝ սիրո եւ համերաշխության մթնոլորտում: Մեկ էլ ինչ, տեսնում ենք, որ ինչ-որ տարբեր խմբեր մեկ թաղաթապետարանի առջեւի փողոցն են փորձում փակել, մեկ էլ գալիս՝ աստիճանների վրա են նստում կամ Երեւանի տարբեր հատվածներում «ջիպերով» ճռիկներ են տալիս, ինչ- որ բան են գոռգոռում:
Հարց է առաջանում, արդյոք ովքեր են այդ մարդիկ եւ ինչ նպատակ են հետապնդում: Պարզվում է՝ «քաղաքապետ Տարոնին մերժելու» ակցիա են անում, բայց մերժում են ոչ թե աշխատանքի համար, այլ, թե «բա տես, իշխանությունը գնացել ա, դու էլ պետք ա գնաս» թեմայով: Այսինքն՝ ինչ-որ մարդիկ, ինչ-որ «մերժման մոլուցքի» մեջ ընկած, փորձում են իրենց անձնական շահերն առաջ տանելու համար իրենց պաշտոնամոլության դրսեւորումներն իրացնել քաղաքապետւսրանի եւ քաղաքապետի դեմ՝ մեկ տարբեր ՀԿ-ներ հանելով, մեկ անհասկանալի դժգոհություններ ունեցող, մարզերի բնակիչ հանդիսացող քաղաքացիներին բերելով Երեւանի քաղաքապետարւսնի դիմաց:
Այսպես որ գնա, ուրեմն վաղը վարչության պետի, դպրոցի, մանկապարտեզի տնօրենի կամ պետական այլ պաշտոնի համար կսկսեն ոչ թե օրենքի շրջանակում, իրավական գործընթացներով առաջնորդվել, այլ փողոցային ցույցեր ու ճնշումներ անելով պաշտոններ ուզել՝ մի կողմ դրած Սահմանադրությունն ու օրենքը: Ջան եմ ասել: Օրենքի երկիրը ստացվում է այսուհետ էսպես ենք սարքելու: Փաստորեն, շատ հավակնոտ ժողովուրդ ենք: Հիմա ով ինչ պաշտոնի հավակնում է, ուզում է փողոց փակելով հասնել իր երազանքին:
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: