25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Այս թեման պետք է խեղդվի իր բնում. Իրավունք

Պատմաբան, քաղաքական վերլուծաբան Հրանտ Տեր-Աբրահամյանը տագնապ է հնչեցնում. «Հիմա նորանշանակ սփյուռքի նախարարը խոսում է Երկպալատ պառլա­մենտի ստեղծման գաղափարի մասին, ըստ որում՝ երկրորդ պալատը պետք է ներկա­յացնի սփյուռքահայությունը: Սփյուռքի նկատմամբ ողջ հարգանքով հանդերձ, համա­րում եմ, որ այս թեման պետք է խեղդվի իր բնում: Սա Հայաստանի ինքնիշխանության դեմ ոտնձգություն է 

Վերլուծաբանը չի կարծում, որ սա նորանշա­նակ նախարարի զուտ ռոմանտիզմի հետեւանք է. «Կարծում եմ, որ սա ինչ-որ ծրագրի մաս է, որի մանրամասները չգիտենք, բայց առանց իմանալու էլ, պետք է արձանագրենք, որ սա վտան­գավոր խոսակցություն է: Սփյուռքի իրական շահերն այստեղ կապ չունեն: Կապ ունեն օտարերկրա շա­հեր, եւ Հայաստանը դրսից կառավարելու շահեր: Կներեք, կտրուկ ոճիս համար: Նոր կառավարությունը պետք է միան­շանակ տարանջատվի այս թե­մայից, այլապես, լուրջ կաս­կածների տեղ է տալու իր հայաստանակենտրոն բնույթի մասին»,- նշում է Հ. Տեր-Աբրահամյանը:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ