25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Էդմոն Մարուքյանը «Հաց բերողի» մահվան մեջ Արթուր Դավթյանի՞ն է մեղադրում

ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովում «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքրվեց, թե արդյոք այս վերջին օրերի ժամանակ տեղի ունեցած բռնության դեպքերով ինչ-որ աշխատանք կատարվում է:

Դատախազն ասաց, որ դատախազությանը հասանելի ցանկացած դեպքով նախաձեռնվել են վարույթներ, մոնիտորինգ է արվել տեսանյութերի, նա շնորհակալություն հայտնեց լրագրողներին, իրավապաշտպան կազմակերպություններին, ովքեր այդ տեսանյութերն ուղարկել են, հավելեց, որ կան քրեական հետապնդումներ:

Ինչ վերաբերում է այդ ժամանակ դեռևս պատգամավորներ Արարատ Միրզոյանին, Սասուն Միքայելյանին և Նիկոլ Փաշինյանին բերման ենթարկելուն, ապա նա ասաց. «Նրանք ձերբակալվել են ապօրինի հանրահավաքներ իրականացնելու հոդվածով»: Արթուր Դավթյանն ասաց, որ ըստ Սահմանադրության՝ ձերբակալված անձը անմիջապես զանգի իրավունք ունի՝ տեղեկացնելու իր գտնվելու վայրը, դա 12 ժամ կարող է հետաձգվել՝ ըստ քննիչի, հատուկ դեպքերում:

«Իմ կողմից նշված փաստով հարուցված քրեական գործով միջնորդություն է ներկայացվել ԱԺ միայն պատգամավոր Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ: Այդ ժամանակ վարչապետի պաշտոնակատարը դիմել է այդ հարցով չնախաձեռնել քննարկումներ խորհրդարանում, ապա այդ հարցը հանվել է օրակարգից, իսկ պատգամավորները նույն օրը ձերբակալումից ազատ են արձակվել»:

Էդմոն Մարուքյանն արձագանքեց, որ այս ամենը քաղաքական պրոցես է եղել, ոչ մի իրավական: Նա հարցրեց, թե ով է հրաման տվել դատախազին ձերբակալելու: Իսկ Արթուր Դավթյանն էլ ասաց, որ նման բան չի եղել: 

Էդմոն Մարուքյանը նաև Արթուր Դավթյանին մեղադրեց Արթուր Սարգսյանի («Հաց բերող») մահվան մեջ:

Ըստ նրա` անգամ պատգամավորների միջնորդությունից հետո նրանց բաց թողեցին կալանքից չափազանց ուշ, երբ առողջական վիճակն այլևս չէր ներում, և նա մահացավ:

Ա.Դավթյանը հայտարարեց, թե նախորդ քննարկման ժամանակ մանրամասն քննարկել են Արթուր Սարգսյանի դեպքը.

«Նա կալանքի տակ գտնվելու ժամանակ չի մահացել, նա բժշկական ցուցումով ենթարկվել է վիրահատության, դուրս է եկել, հետո մահացել: Հարուցված է քր. գործ, նախաքննության փուլում է»:

««Հաց բերողն» ազատ է արձակվել այն ժամանակ, երբ արդեն շատ ծանր վիճակում է եղել: Այո, նա հիվանդանոցում է մահացել, բայց շատ ծանր վիճակում էր: Եթե վերջին պահին ազատ եք արձակել, գնացել, մահացել է, չի նշանակում, որ որևէ մեկը պատասխանատվություն չի կրելու ձեր գերատեսչությունից»,- հակադարձեց Է.Մարուքյանը` կոչ անելով հիշել, թե իրենք երբ են գնացել գլխավոր դատախազի մոտ և երբ է Ա.Սարգսյանն ազատ արձակվել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ