04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Վերադառնում են հարազատ օջախ

Մենք՝ «Ալյանս» կուսակցության վարչության մի խումբ անդամներ և կուսակցության Գյումրու կառույցն ամբողջությամբ, մեր թիմակիցների և համախոհների հետ միասին, որոշել ենք դադարեցնել մեր անդամակցությունը և դուրս գալ «Ալյանս» կուսակցության շարքերից՝ ելնելով նրանում տիրող անարժանապատիվ, անարդար և անազնիվ մթնոլորտից։

Հայտարարում ենք՝ որպես առանձին միավոր, պետականաշինությանը միտված մեր թիմի ներուժը ներդնելու նպատակով, որոշել ենք անդամակցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, որը հզոր, միասնական թիմ ունեցող, ծանրակշիռ քաղաքական ուժ է, որտեղ մարդկանց միավորում են արդարության, ազատության, համերաշխության և հայրենասիրության գաղափարները։

Բարձր գնահատելով կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի ազգանպաստ գործունեությունը և մեծ ավանդը պետության կայացման և զարգացման գործում, որը դրսևորվեց համաժողովրդական շարժման ամբողջ ընթացքում՝ ցանկանում ենք մեր հետագա գործունեությունը շարունակել Գագիկ Ծառուկյանի և իր քաղաքական թիմի հետ։

Որոշումը կհաստատենք առաջիկայում կայանալիք մեր համաժողովում, որի մասին լրացուցիչ կտեղեկացնենք։

Հիշեցնենք, ԲՀԿ նախկին խոսնակ Տիգրան Ուրիխանյանը 2015թ. գարնանը հեռացավ ԲՀԿ-ից այն բանից հետո, երբ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, թե չի զբաղվելու քաղաքականությամբ եւ հիմնադրեց «Ալյանս» ցենտրիստական կուսակցությունը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ