11 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մի մանիպուլացրեք

Երբեք մի մանիպուլացրեք միջազգային կազմակերպության կարծիքը, այդ թվում՝ նրա նախագահի բառերը։ Հ.Գ. Վենետիկի հանձնաժողովի եզրակացություն նախագծի վերաբերյալ չի լինելու։ Մանրամասները՝ ավելի ուշ: Ֆեյսբուքյան հանրագրում նման գրառում է էրել ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը: Հիշեցնենք, ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը այսօր մասնակցել է Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստին:   

ԱԺ պետաիրավական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նոր ԸՕ-ին

ԱԺ Պետական-իրավական հանձնաժողովի նիստում այսօր դրական եզրակացություն տրվեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին և մի շարք այլ նախագծերին. «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և ««Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և այլն։ Նոր ընտրական օրենսգիրքը կքննարկվի հոկտեմբերի 22-ին ԱԺ արտահերթ նիստին: […]

Նիկոլ Փաշինյանը փոխում է մարտավարությունը /տեսանյութ/

Քաղաքագետ Վիգեն Հակոբյանը չի կարծում, թե Սյունիքի մարզպետի պաշտոնին նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի նշանակումը պայմանավորված է նոր իշխանությունների պայմանավորվածությամբ հների հետ: Սա, ըստ քաղաքագետի, տեղավորվում է Նիկոլ Փաշինյանի բարիկադներ քանդելու մարտավարության մեջ: Նիկոլ Փաշինյանը փոխել է մարտավարությունը, կարծում է քաղաքագետը: Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

Կամավոր կազմակերպվեք և կոլխոզ ստեղծեք. Փաշինյանի առաջարկը՝ սյունեցիներին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի և Սյունիքի նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանի ուղեկցությամբ այսօր գտնվում էր Սյունիքի մարզում, որտեղ երեկոյան պետք է մասնակցեր քաղաքապետի թեկնածու, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նարեկ Բաբայանի նախընտրական հավաքին։ Մինչ այդ նա հանդիպել է սյունեցիներին և լսել նրանց խնդիրների մասին։ Բնակիչները բարձրաձայնել են շարք խնդիրների, […]

Կամո Արեյանն ազատվել է առաջին փոխքաղաքապետի պաշտոնից

Կամո Արեյանը ազատվել է Երևանի առաջին փոխքաղաքապետի պաշտոնից, այդ մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը։ Ըստ աղբյուրի, փոխքաղաքապետի պաշտոնում շարունակում են պաշտոնավարել Դավիթ Օհանյանը, Վահե Նիկոյանը և Արամ Սուքիասյանը։  Նկատենք, որ Կամո Արեյանը 2003 թվականից մինչ այժմ զբաղեցնում էր փոխքաղաքապետի պաշտոնը:

«Սասնա Ծռեր»-ը արյուն տեսել է արդեն, կարող է պառլամետի դարպասներն էլ ջարդեն, մտնեն /տեսանյութ/

Արդյոք «Սասնա Ծռեր» նորաստեղծ կուսակցության մուտքը ապագա Ազգային ժողով ական կդառնա Նիկոլ Փաշինյանի իշխանության համար: Քաղաքագետ Տիգրան Քոչարյանը դժվարանում է հստակ պատասխանել այս հարցին, փոխարենը նշում է, թե վերջիններս արդեն հասցրել են կրիմինալ ձեւով ներկայանալ հանրությանը. «Այս մարդիկ արյուն տեսել են արդեն եւ մի օր էլ կարող է նման ձեւով՝ Կռազով Ազգային ժողով մտնեն, դարպասները ջարդեն […]

Վարորդներն անթրաշ են, քշելիս՝ աչքները կպնում ա, մեքենաներն էլ՝ անսարք են

«Կարմիր գծեր կան, որ երթեւեկությանը խոչընդոտ են»,- այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Հայաստանում ուղևորափոխադրումների կազմակերպում» ՀԿ նախագահ Պողոս Օղլուկյանը՝ ավելացնելով, որ ինքն անձամբ դեմ է դրանց՝ երթևեկության համար վտանգավորության առումով: Տրանսպորտի սակագնի հնարավոր թանկացմանն անդրադառնալով՝ նա նշեց, որ լավ կլիներ՝ վերադառնային 1998-2001 թթ. գործող օրենքին, երբ տրանսպորտը պատկանում էր քաղաքապետարանին: «Այսօր վարորդներն աշխատում […]

Շատ կուսակցություններ կերազեին ընտրություններին ունենալ այն արդյունքը, որ կարող է ունենալ ՀՀԿ-ն. քաղաքագետ /տեսանյութ/

Քաղաքագետ Վիգեն Հակոբյանը Հանրապետական կուսակցությանը խորհուրդ է տալիս չմասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, քանի որ այս պայպաններում, այս ռեսուրասային վիճակում մասնակցել ընտրություններին կբերի նրան, որ հերթական անգամ իրենց համար կարձանագրվի «իրենց տխուր վիճակը»: «Այն արդյունքը, որ կարող է արտահերթ ընտրություններին ունենալ Հանրապետականը, կարող է շատ ուժերի, կուսակցությունների համար ցանկալի լինել եւ երազանք լինել ՝ հաղթահարել անցողիկ շեմը […]

Տեղեկությունները իրական չեն. Արմեն Աշոտյանը հերքում է

ՀՀԿ-ում դեռ վերջնական որոշում չկա՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են, թե՝ ոչ: Այս մասին ասել է  ՀՀԿ փոխնախագահ, պատգամավոր Արմեն Աշոտյանը: «Հասկանում եմ լրատվամիջոցների ու հասարակության ուշադրությունը ՀՀԿ մասնակցության եւ ՀՀԿ հնարավոր ցուցակի վերաբերյալ, սակայն մեզ շտապեցնել պետք չէ, որովհետեւ արտահերթ ընտրություններին մասնակցության մասին պաշտոնական որոշում դեռ չկա, որեւէ կուսակցություն իր ցուցակը չի հրապարակել եւ […]

Եկեք այսօր եղանակի կանխատեսմամբ չզբաղվեմ. ԲՀԿ-ն դեռ չի որոշել

ԲՀԿ-ն դեռ պաշտոնական որոշում չունի՝ ինչպես է մասնակցելու ընտրություններին՝ դաշինքով, թե առանձին, լրագրողներին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։   «Դեռև որոշում չունենք, որովհետև դեռևս որոշում չկա նոր ընտրությունների օրվա հետ կապված։ Երբ լինի, այն ժամանակ էլ կունենանք», – նշեց նա։   Դիտարկմանը, թե կան հարապարկումներ, որ ԲՀԿ-ն պատրաստվում է ընտրություններին «Սասնա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի