12 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Անակնկալ երևանցիների և հյուրերի համար. քաղաքն այս տարի կունենա նոր տոնածառ

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ  Հայկ Մարությանը հանձնարարել է անհապաղ հեռացնել  չնախատեսված վայրերում փակցված կամ կախված նախընտրական քարոզչական պաստառները: «Բոլոր պատասխանատուներին և վարչական շրջանների ղեկավարներին խնդրում եմ՝ անհապաղ հեռացնել բոլոր այն պաստառները, որոնք փակցված են ապօրինի, չթույլատրված վայրերում, և կապ չունի, թե դա որ կուսակցությանն է: Մենք այս առումով  ապակուսակցական մարմին ենք և պետք է ապահովենք հավասարություն բոլորի համար: Եթե չի թույլատրվում, ապա պետք է անհապաղ հեռացվեն և կանխվեն նոր պաստառների փակցման դեպքերը, որպեսզի քաղաքապետարանը հետո գումար չծախսի դրանց հեռացման համար: Այս առումով խնդրում եմ աչալուրջ լինել: Հորդորում եմ նաև բոլոր քաղաքական ուժերին, որ իրենց թեկնածուներին  զգուշացնեն  և թույլ չտան նման ապօրինություններ»,-նշել է քաղաքապետը: Խորհրդակցությանը քաղաքապետին զեկուցել են, որ ձեռնարկված են անհրաժեշտ քայլերը`   2018թ. դեկտեմբերի 9-ին կայանալիք ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող ընտրողների […]

Հանրապետականը փողոց դուրս չի գալիս, նա «փողոցային» չէ. Ահարոն Ադիբեկյան

«Փողոցային դեմոկրատիան իրեն սպառել է։ Օրը ցերեկով եթե մտնում են բակերը, սկսում են բարձրախոսով դիմել ընտրողներին, տանը լինում են կամ հաշմանդամություն ունեցողները, կամ ծերերը, կամ բազմազավակ մայրերը, որոնք ընտրության չեն գնում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։ «Հանրապետականը փողոց դուրս չի գալիս, նա «փողոցային» չէ»,- հայտարարեց նա։ Ադիբեկյանի խոսքով՝ գործնական ամենահաջողված […]

Պետք է մերժենք տոտալիտար աղանդները. Նիկոլ Փաշինյան

Ուզում եմ այստեղից բարձրաձայնել մեր հավատարմությունը Քրիստոնեությանը և մեր ինքնության էությանը, մեր հավատարմությունը Հայ Առաքելական եկեղեցու արժեքներին, Արտաշատում հայտարարել է «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ «Ես ինքս Հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ, բայց բարձրաձայնում եմ նաև մեր կաթոլիկ, ավետարանական եղբայրներին: Պետք է հավատարիմ լինենք մեր քրիստոնեական արմատներին։ Պետք է մերժենք տոտալիտար աղանդները, […]

Սառցե շոուի պրոդյուսերը լքում է Հայաստանը նոր իրողությունների պատճառով

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նոյեմբերի 25-ին կայացած «Ախթամար» սառցե շոուի պրոդյուսեր, «Ֆորպոստարտ Պրոդաքշըն» ընկերության տնօրեն Զառա Մխեյանը հայտնել է իր դժգոհությունների մասին: «Արդեն չորրորդ տարին է, ծավալում ենք Հայաստանում գեղասահքի վերածննդին ուղղված գործունեություն. կազմակերպում ենք վարպետության դասեր, սառցե շոուներ գեղասահքի համաշխարհային աստղերի մասնակցությամբ: Երևանում արդեն չորրորդ տարին սառույցը «պատվում է» ոսկով. Կարծում եմ […]

Որքան կվճարի Փաշինյանը «լավության» դիմաց

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկել է հետաձգել դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում անցկացվելիք ՀԱՊԿ գագաթնաժողովը… Պատճառը՝ ՀԱՊԿ քարտուղարի թեկնածուի շուրջ անհամաձայնություն է: Պուտինն առաջարկել է այդ հարցի վերաբերյալ լուծում գտնել, իսկ հետո նոր հավաքվել: Հիշեցնեմ, որ նոյեմբերի 8-ին Ղազախստանի մայրաքաղաքում տեղի ունեցած ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների […]

Մինչև հաջորդ տարվա ապրիլը չպետք է ակնկալել խոշոր ներդրումներ. տնտեսագետ /տեսանյութ/

«Ներդրումներ և հեղափոխություն, սրանք որոշ դեպքերում իրար հակասող երևույթներ են։ Նեդրումները և կապիտալը սիրում են խաղաղություն, քաղաքական կայունություն, կանխատեսելիություն: Վերջին հայտարարությունները ասֆալտին փռելու, պատին ծեփելու ոչ մի դրական արդյունք չի կարող հանգեցնել և դժվար թե սրանով հնարավոր լինի լուրջ ներդրումներ բերել»,- այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց  «Հանրային դիվանագիտության» կենտրոնի փորձագետ […]

Դատարանում Ռոբերտ Քոչարյանը հանդես է եկել հայտարարությամբ. պաշտպան

«Ըստ էության, ավարտվեց պաշտպանների բողոքի ներկայացումը։ Տեխնիկապես երկու բողոք էր, երկուսն էլ ներկայացրինք, ու դեռևս դատախազության դիրքորոշումը և որոշակի այլ գործընթացներ դեռ չենք իրականացրել»,- Վերաքննիչ դատարանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։ «Երրորդ բողոքը, որը մուտք էր եղել հինգշաբթի օրը, այս պահի դրությամբ առանց քննության է թողնվել, ըստ էության միացվել […]

Հայ մարդը զենք կրելու հնարավորություն պետք է ունենա. Ժիրայր Սեֆիլյան /տեսանյութ/

«Սահմանապահ հատվածում մեր ժողովուրդը պետք է զինված լինի: Առհասարակ մեր երկրում զենքի մասին օրենքի փոփոխություն պետք է լինի և հայ մարդը զենք  կրելու հնարավորություն պետք է ունենա: Զենք հասկացողությունը սուրբ հասկացողություն է, որից տարիներ շարունակ մեր հայ ժողովուրդը զրկված է եղել»,-«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի