02 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ոչ պրոֆեսիոնալ կադրերը չեն աշխատի կառավարությունում. Սուրեն Պապիկյան

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը խոստանում է լավագույն ընտրություն կատարել մարզպետների թափուր հաստիքների համար, և հաջորդ կառավարության նիստում որոշումները կընդունվեն։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նախարարը նշեց, որ օրենքով ժամկետների որևէ կաշկանդվածություն չկա: Ըստ նրա՝ ԲՀԿ-ի հետ կնքված հուշագրի արդյունքում նախորդ կադրերի վերանշանակում այս պահին չի նախատեսվում. «Նման քննարկումներ չկան»: […]

Կադրային ջարդ կլինի՞ Երևանի քաղաքապետարանում. Հայկ Մարությանի պատասխանը

Մենք առաջնահերթ պետք է լուծենք աղբահանության հարցը, սա շատ կարևոր է, Երևանի ավագանու անդրանիկ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ նշելով, թե մնացած հարցերը կլուծվեն ըստ հերթականության, այնպես, ինչպես ներկայացվել է նախընտրական ծրագրում։ Հարցին, թե արդյոք կադրային ջարդ լինելու է, Հայկ Մարությանը պատասխանեց. «Բոլոր այն մարդիկ, այն պրոֆեսիոնալները, որոնք ուզում են […]

Հոկտեմբերի 2-ին տեղի ունեցածը ճանապարհ հարթեց քաղաքական շատ ուժերի համար

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թեւան Պողոսյանի կարծիքով ներքաղաքական կյանքի գլխավոր ձևակերպումը մեկն է՝ պատրաստվում ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններն: «Ինձ համար գլխավոր առանձնահատկությունն  այն է, որ եկանք այն կետին, երբ այլևս կասկած չկար, որ դեկտեմբերին կլինեն ընտրություններ: Հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած հանրահավաքը  ճանապարհ հարթեց քաղաքական շատ ուժերի համար՝ սեղանի շուրջ նստելու և բանակցելու համար»,-«Հենարան» մամուլի […]

Այստեղ ոչ մի լավ բան չկա. Բագրատյանը կսթափեցնի՞ Փաշինյանին

ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագիտության դոկտոր Հրանտ Բագրատյանը պատասխանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, մասնավորապես նշելով.  «Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում այսպիսի գրառում է արել. «Թափ ենք հավաքում տնտեսական թռիչքի համար։ Հեղափոխությունից ի վեր, այսինքն՝ մայիսից մինչ օրս բանկային համակարգի ակտիվներն աճել են 10.5 տոկոսով, վարկերը աճել են 7.0 տոկոսով, ֆիզիկական անձանց վարկերն աճել են 10.4 տոկոսով, […]

Նիկոլի թիվն ու «դարձի» ժամանակները

 Նախկինում նրանք խորտակվող նավից փախչողներն էին, հիմա՝ դարձի եկածներ, նախկինում առնետավազք էր, հիմա՝ բոլոր նրանք, ովքեր քաղաքական նպատակահարմարությունից ելնելով կամ գուցե այլ պատճառներով ճամբար են փոխում, քաջալերման կարիք ունեն: Հիմա նրանց չեն քննադատում, որովհետեւ հիմա «անհրաժեշտ է քաջալերել», որովհետեւ Փաշինյանն է այդպես ուզում, որովհետեւ նա է «դուխ տալիս»: Հոկտեմբերի 2-ի հայտնի դեպքերից հետո, երբ Նիկոլ […]

Կանենք այնպես, որ երևանցիներն ամեն օր ու ժամ ժպտան. մեկնարկել է Երևանի ավագանու անդրանիկ նիստը

Մեկնարկել է Երևանի ավագանու անդրանիկ նիստը։ Նիստի օրակարգում ընդգրկված է 5 հարց։ Քննարկվելու են ժամանակավոր հաշվիչ հանձնաժողով ձևավորելու, Երևանի քաղաքապետի երդման արարողության հետ կապված կազմակերպչական, հանձնաժողովներ կազմավորելու, հանձնաժողովների նախագահներ և նրանց տեղակալներ առաջադրելու հարցերը։ «Բոլորս միասին ունենք պատմական հնարավորություն ի կատար ածել այն բոլոր երազանքները, որ տարիներ շարունակ ունեինք։ Վստահ եմ, որ այս ավագանու կազմով, […]

Կառավարության նիստին /Ուղիղ միացում/

Մեկնարկել է կառավարության հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված է 31 հարց, որոնցից 25-ը չզեկուցվող են: Կառավարությունն այսօր կնշանակի Գեղարքունիքի, Լոռու և Վայոց Ձորի մարզպետներին: Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է:

Ինձ սպառնալու եւ ճնշում գործադրելու ապարդյուն փորձ. Աշոտյանը՝ ՀՔԾ-ին

 ՀՀԿ նախագահի տեղակալ, պատգամավոր, Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի հանրագրում գրառում է կատարել՝ անդրադառնալով իր մասին Հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրությանը: Աշոտյանը գրել է. «Հատուկ քննչական ծառայության ինձ վերաբերող տարօրինակ հայտարարության առնչությամբ հայտնում եմ հետեւյալը։ Հոկտեմբերի 2-ի հայտնի իրադարձություններից անմիջապես հետո ՀՔԾ-ն ընթացք է տվել տարիներ շարունակ իմ անձին վերագրվող, […]

Կրկես դարձած հայրենիք. Իրավունք

Ժամանակին Սերժ Սարգսյանն ասել էր՝ մենք կրկեսի վերա­ծելու հայրենիք չու­նենք: Բայց զարմանալիո­րեն պետք է արձանագրենք, որ այժմ կրկեսի վերածված հայրենի­քը փաստ է: Դե, եթե ծաղրածուն դար­ձել է Երեւանի քաղաքապետ, ապա ինչո՞ւ չենք կարող ունենալ ծաղրածու պատգամավոր: Եվ ահա վոժդի կու­սակցության եւ կառավարության օր­գան «Հայկական ժամանակի» ծա­նուցմամբ ԱԺ պատգամավոր դառնա­լու նպատակով ՔՊ անդամակցության դիմում է գրել […]

Դավիթ Սանասարյանը գլուխ չի՞ հանում. Ժամանակ

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը թեև բոլորից շատ է քննադատում նախկին իշխանություններին, սակայն իր ղեկավարած կառույցը ակտիվորեն համալրում է նախկին իշխանության ներկայացուցիչներով: Սանասարյանը վարչության պետի պաշտոնում է նշանակել հարկային համակարգում կոռուպցիայի ճարտարապետներից մեկի` ՊԵԿ նախկին փոխնախագահ Արմեն Ալավերդյանի որդուն: Որդիներն, իհարկե, պատասխանատու չեն հայրերի համար, բայց մի պահ պատկերացրեք, որ Ալավերդյան կրտսերը փորձում է բացահայտել հոր կամ նրա բազմաթիվ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի