06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Երբ դոշ եք ծեծում և ասում, որ մեքենա եք ուզում նվիրել ու հարկ չտալ, մտածեք ինչ եք խոսում

Այսօր Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիաներ էին իրականացնում ավտոներմուծողներն ու ավտոմեքենաների առքուվաճառք իրականացնողները։

Նրանք դժգոհում են, որ 2-րդ մեքենայի առքուվաճառքի դեպքում, երբ այն որպես նվիրատվություն են ձևակերպում, 20 տոկոս հարկ է գանձվում։ Ըստ բողոքի ակցիայի մասնակիցների, օրենքը փոփոխվել է ս.թ. հունիսի 1-ին, սակայն իրենք տեղյակ չեն եղել, ինչի արդյունքում այսօր խոշոր չափի տուգանքներ են ստացել։

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը ակցիայի մասնակիցներին դիմելով՝ նշեց. «Բոլորդ բերում և նվիրատվություն եք ձևակերպում, որ հարկ չտաք, չէ՞։ Մեքենան բերելն ու օտարելը բիզնես է։ Երբ դոշ եք ծեծում և ասում, որ մեքենա եք ուզում նվիրել ու հարկ չտալ, մտածեք ինչ եք խոսում։ Եկեք ազնիվ լինենք, մենք չենք կարող աչք փակել նրա վրա, որ դուք մեքենա ներմուծեք ու հարկ չտաք»,–ասաց նա։

Անանյանը բողոքի ակցիայի մասնակիցներին հորդորեց խնդրի առնչությամբ առաջարկներ ներկայացնել ՊԵԿ։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ