05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը քննարկել են գազի գնի հարցը

Սանկտ Պետերբուրգում Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև եղել է զրույց՝ ՌԴ-ից Հայստան գազի գնի մատակարարման ու դրա գնի շուրջ, տեղեկությունն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հաստատեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը։

«Բանակցություններն այս փուլում դեռևս շարունակվում են։ Դեռևս պայմանավորվածություն չի եղել», – լրագրողներին ասաց Գ. Բաղրամյանը։

Դիտարկմանը, որ տարեվերջին ավարտվում է ներկայիս պայմանագիրը, նախարարի պաշտոնակատարն արձագանքեց, որ դա խնդիր չէ և այն ավտոմատ կերկարաձգվի։

«Պայմանագրի ավարտվելը խնդիր չէ, որովհետև այն կերկարաձգվի այնքան ժամանակ, մինչև բանակցությունները կավարտվեն, որովհետև դրանք բավականին ծանր և երկարատև ժամանակ պահանջող բանակցություններ են և պայմանագրի ավարտվելը խնդիր չէ։

Քանի դեռ պայմանավորվածություն չկա, կմնա այն, ինչ ունենք այսօր, նենց չի, որ հունվարից գազ չենք ստանալու», – ասաց Գարեգին Բաղրամյանը։

Ինչ վերաբերում է գազի գնին, վերջինս նշեց, որ այն պարզ կլինի, երբ բանակցությունները կավարտվեն:

«Հունվարի մեկից գազի գինը կպահպանվի։ Կրկնում եմ՝ եթե բանակցություններն ավարտված չլինեն, պահպանվելու է այն, ինչ այսօր ունենք», – ասաց նախարարի պաշտոնակատարը։

Ինչ վերաբերում է տարվա կեսին գազի գինը փոփոխելու հնարավորությանը, վերջինս նշեց, որ բանակցությունների ավարտը ցանկացած ժամանակ հնարավորություն է տալիս սկսել գնի վերանայման գործընթաց։

Հարցին՝ ի վերջո, ի՞նչ տրամադրվածություն կա կողմերի մոտ ու կբարձրանա արդյոք գազի գինը Հայաստանի համար, նախարարի պաշտոնակատարն արձագանքեց՝ «բնականաբար, բանակցում ենք նվազեցնելու շուրջ, ոչ մեկ չի բանակցում բարձրացնելու շուրջ»:

«Տրամադրվածությունը երկու կողմի շատ փոխշահավետ և բարեկամական հարաբերություներ են», – ասաց Գարեգին Բաղրամյանը։

 3
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ