29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Վենդետան շարունակվում է։ Վերջը բարի լինի. Հրապարակ

Խելացի, ազնիվ, հայրենասեր քաղաքացիները մեծ հույսեր էին կապում ընտրությունների հետ։ Թող որ դրանք եղան հապճեպ ու լավ չնախապատրաստված, թող որ քաղաքական ուժերը չհասցրեցին ուշքի գալ վերջերս տեղի ունեցած իրադարձություններից՝ վերադասավորվել եւ կոնսոլիդացվել մինչեւ ընտրությունները։ Թող որ ընտրողն այդպես էլ չհասկացավ, թե ինչու պետք է ամեն տարի մեզանում ընտրություն լինի՝ պետական սուղ միջոցները ծախսող նման թանկ միջոցառում։

Բայց գոնե հստակություն կմտնի քաղաքական դաշտում, հեղափոխությամբ իշխանության եկած թիմը կամրապնդվի ու կհանգստանա՝ վստահ, որ առաջիկա տարիներին իր ձեռքից չեն խլելու պաշտոնները։ Կհանդարտվի, կլրջանա, կկենտրոնանա իր անելիքի եւ երկրի բյուր խնդիրների վրա։ Որոշ մասն էլ հույս էր փայփայում, որ ընտրություններով կավարտվի «բռնել-բռնելոցին», եւ կսկսվի մեծահոգության, անցյալի էջը փակելու, անհեթեթ մեղադրանքներով մարդկանց հալածելու գործելաոճից հրաժարվելու եւ աշխատելու ժամանակը։ Եթե 4-5 ամսում անգամ գեներալ Մանվելի քրեական գործը չեն կարողանում ավարտին հասցնել եւ ուղարկել դատարան, ի՞նչ իմաստ ունի դրան նորերն ավելացնելը եւ իշխանության «մեղքը» բազմապատկելը։

Ի վերջո, երկրի նախկին նախագահ, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գիտությունների դոկտոր կալանավորելու համար լուրջ փաստարկներ են պետք, միայն ցանկությունը եւ արդարություն հաստատելու կամքը բավարար չեն։ Բայց պարզվեց՝ նոր իշխանությունները նոր թափով են ձեռնամուխ եղել «բռնել-բռնելոցիին»․ երեկ արդեն ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին կալանավորելու սանկցիայի համար են դատարան մտել, մերժել են մեկ ուրիշի կալանքը գրավով փոխելու միջնորդությունը, երրորդի կալանքի ժամկետն են երկարացրել։ Վենդետան շարունակվում է։ Վերջը բարի լինի:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ