15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Մենք ինքնաթիռով զենք էինք բերում, իրենք՝ տոնածառ. Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)

«Հանրապետական» կուսակցությունը սկսում է քաղաքական պայքարի երկրորդ փուլը, Aysor.am-ին տված հարցազրույցում հայտարարել է Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Այս յոթ ամիսների ընթացքում Նիկոլն ու իր թիմն ավելի շատ սխալ են արել, քան ՀՀԿ-ն 20 տարվա մեջ», – ասում է Է. Շարմազանովը։

ՀՀԿ խոսնակն ընդգծում է՝ իրենք ինքնաթիռներով զենք են բերել Հայաստան, իսկ նոր իշխանությունը՝ տոնածառ։

«Մենք անվտանգությունն ենք ուժեցացնում, իրենք զվարճանքներն են շատացնում», – ասում է նա։

Էդուարդ Շարմազանովը պնդում է՝ ճիշտ որոշում էր, որ Սերժ Սարգսյանն առաջադրվեց ՀՀ վարչապետի պաշտոնում։

«Սերժ Սարգսյանի առաջադրումը վարչապետի պաշտոնում պայմանավորված է եղել բացառապես Հայաստանի ու Արցախի անվտանգությունով։ Չգիտակցվեց, չընկալվեց, չկարողացանք ճիշտ ներկայացնել, սա տեխնիկական հարց է, բայց պետության շահերից բխում էր, որպեսզի Ապրիլյան պատերազմից ու «Սասնա ծռերից» հետո գերագույն գլխավոր հրամանատարը լինի մարդ, որը լավագույնս է տիրապետում Ղարաբաղյան հիմնահարցին» , – նշում է Էդուարդ Շարմազանովը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Այսօր»-ի տեսանյութում։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ