27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Գյումրեցիները երգում են՝ ՛՛Պուտինն է մոտենում… ՛՛ /ֆոտո/

Պուտինն է մոտենում … Գյումրիում առաջին ձյան հետ ավարտվեցին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին դիմավորելու նախապատրաստական աշխատանքները : Ձյան տակ փողոցները ասֆալտապատել հնարավոր չէր, բայց արեցին, Հայաստանի և Ռուսաստանի դրոշներն էլ, որ կախել էին նույնիսկ քաղաքի ծառերից, թրջվել են: Վերանորոգվել են երկար ժամանակ լքված կառույցները՝ Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը /այստեղ է տեղի ունենալու հայ-ռուսական համաժողովը ՛՛Հայաստան-Ռուսաստան, Մաքսային միություն՛՛ […]

՛՛Տարածքից մաքրվեք, թե չէ մենք Ձեզ կմաքրենք … ՛՛ /վիդեո/

Նախագահական նստավայրի դիմաց 4 անչափահաս երեխաների հետ նստացույց իրականացնող Աշոտ Խուդոյանը երեկ ուշ երեկոյան զանգահարել էր Henaran.am-ի խմբագրություն: Նա տեղեկացրեց, որ ոստիկանները սպառնում են բռնի ուժով իրենց հեռացնել նստացույցի վայրից, քանի որ Հայաստան է ժամանելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: “Տարածքից մաքրվեք, թե չէ մենք Ձեզ կմաքրենք` մեր վրա ուժ են փորձում կիրառել ոստիկանները, 8 ամսեկան […]

Կիեւում բախումները շարունակվում են. ակտիվիստների են ձերբակալել /վիդեո/

Կիեւում իրավապահները ձերբակալել են Ազատության մայդանում տեղի ունեցող բախումների մասնակից մի շարք մասնակիցներին, փոխանցում է РИА Новости-ն: Այժմ նրանց նկատմամբ համապատասխան քննչական գործընթացներ են իրականացվում:  Ավելի վաղ հաղորդվել էր, որ քաղաքի կենտրոնում տեղի ունեցող անկարգությունների ժամանակ տուժել են շուրջ 100 իրավապահներ: Բավական թվով մարդիկ դիմել են բուժօգնության, ինչի պատճառները հիմնականում եղել են  վնասվածքներն ու աչքի […]

՛՛Ազատ դեմոկրատները՛՛ աջակցում են Ուկրաինայի քաղաքացիներին

Ազատ դեմոկրատներ կուսակցության հայտարարությունը Ուկրաինայում կատարվող դեպքերի վերաբերյալ Ազատ դեմոկրատներ կուսակցությունը խստորեն դատապարտում է վերջին օրերին Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերը: Ակնհայտ է, որ ուկրաինական իշխանությունները խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնի ուժ են գործադրել` ոտնահարելով խաղաղ ցույցեր և հավաքներ իրականացնելու յուրաքանչյուր մարդու իրավունքը: Մենք մեր աջակցությունն ենք հայտնում Ուկրաինայի այն քաղաքացիներին, ովքեր վճռական են երկիրը եվրոպական ինտեգրաման ճանապարհով տանելու […]

Օզբիլիզը դարձավ դուբլի հեղինակ /վիդեո/

Ռուսաստանի առաջնության 18-րդ տուրի շրջանակներում Մոսկվայի ՛՛Սպարտակը՛՛ ընդունել էր ՛՛Վոլգային՛՛: Խաղն անցել է մոսկվացիների բացահայտ առավելությամբ եւ խոշոր հաշվով տարած հաղթանակով: Գրանցվել է 6-1 հաշիվը: Գոլերից երկուսը իր հաշվին է գրանցել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիզը: Հայ կիսապաշտպանն աչքի է ընկել 50 եւ 77 րոպեներին:

Սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում՝ դեկտեմբերի 2-ին , 4-6-ին սպասվում է առանց  տեղումների եղանակ: Դեկտեմբերի 3-ին շրջանների զգալի մասում  սպասվում են  տեղումներ: Քամին արևմտյան՝ 5-10 մ/վրկ, 3-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝  15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը  դեկտեմբերի 3-ի ցերեկը և 4-ի գիշերը կնվազի  4-5 աստիճանով:   Երևանում`  դեկտեմբերի 2-ին, 4-6-ին սպասվում է առանց  տեղումների եղանակ, 3-ին  սպասվում […]

Մեսսի ու Շակիրան հայտնվել են նույն ցուցակում

՛՛Holliwood reporter՛՛ հանդեսը կազմել է ԱՄն-ում հայտնի հարավամերիկավիների ցուցակը: Ցուցակում է հայտնվել նաեւ Արգենտինայի ազգային հավաքականի եւ ՛՛Բարսելոնայի՛՛ հարձակվող Լեոնել Մեսսին: Վերջինս հայտնվել է 2-րդ հորիզոնականում՝իրենից առաջ թողնելով միայ հայտնի դերասան Էուջենիո Դերբեզին: Փոխարենը Մեսսին շրջանցել է ֆուտբոլի արքա Պելեին, ով հայտնվել է 5-րդ հորիզոնականում: Տասնյակը եզրափակել է ՛՛Բարսելոնայում՛՛ Մեսսի թիմակից Ժերար Պիկեի հարսնացուն՝ հայտնի […]

Բորիս Նավասարդյանը հրաժարական է տվել

Մամուլի ազգային ակումբի ղեկավար, Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի ազգային համակարգող Բորիս Նավասարդյանը հրաժարական է տվել ֆորումի ղեկավար կոմիտեի համանախագահի ընտրություններում: Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում: “Հայաստանի այս խայտառակ ձախողումը՝ բոլորիս ձախողումն է, որքանով էլ տարբեր լինեն ամեն մեկիս մեղքի բաժինները: Ես իմ հրաժարականը այսօր տվել եմ՝ հանելով իմ թեկնածությունը ԱլԳ Քաղաքացիական […]

Մանկական եվրատեսիլի հաղթողը Մալթայի փոքրիկն էր

Երեկ` նոյեմբերի 30-ին  կայացած  “Մանկական Եվրատեսիլ 2013”-ում հաղթող ճանաչվեց հաղթեց Մալթան ներկայացնող Գայա Կաուչին՝ “The Start” երգով (130 միավոր):  Հայաստանը ներկայացնող  Մոնիկա Ավանեսյանը իր “Շոկո ֆաբրիկա” երգով  զբաղեցրեց  6-րդ տեղը (69 միավոր):  Այս տարի փառատոնին մասնակցեց 12 երկիր՝ “Puzzle Man” տարբերանշանի ներքո: Փազլ հավաքում են աշխարհի բոլոր երեխաները, որը զարգացնում է Եվրոպայի տարբեր ծայրերից հավաքված երեխաները համախմբվել էին […]

Խաչել են ու խանձել ողջ մարմինը /վիդեո/

Սահմանամերձ Չորաթան գյուղի գրադարանը գտնվում է ծայրահեղ վատ վիճակում: Չնայած սարսափելի պայմաններում շուրջ 10 հազար գիրք է պահվում, բայց գրադարանավարուհի Արմինեն պատրաստ է դիմակայել դժվարություններին, քանի որ նրա կյանքի բաղադրիչ մասն է դարձել ընթերցողի հետ ամենօրյա շփումը: Արմինեի ամուսինը եղել է գյուղի մշակույթի տան տնօրենը: “Հրաշալի տղա էր, գերի ընկավ ադրբեջանցիներին: Տանջել էին ահավոր: Դիակը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված