Աբրահամը մարտական է տրամադրված
Այսօր` փետրվարի 25-ին, Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում տեղի է ունեցել հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի եւ նրա մրցակցի` Ռոբերտ Շտիգլիցի ամփոփիչ մամլո ասուլիսը (մարզիչների եւ մենեջերների մասնակցությամբ): “Մարտի 1-ին ամեն ինչ կանեմ չեմպիոնական գոտին վերանվաճելու եւ իմ մարզչի, մարտարվեստի երկրպագուների, ընկերների, բարեկամների սպասելիքներն արդարացնելու համար: Հիմա սա է իմ թիվ մեկ նպատակը”,- հայտարարել է Արթուր Աբրահամը: […]





































