Ցավում եմ նրանց համար … ինչ խնդիրներ են առաջացնում ցածր գոտիով տաբատները
Վերջին տարիներին հայ աղջիկներից շատերը կրում են ցածր գոտիներով տաբատներ ու ներքնազգեստներ: Մինչդեռ բժիշկները խորհուրդ են տալիս ընդհանրապես չկրել նման տաբատներ:
Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի ռադիոլոգիայի բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Տիգրան Հարությունյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ այդպիսի տաբատները կարող են մի շարք հիվանդությունների պատճառ դառնալ
՛՛Դրանք շատ լուրջ հիվանդություններ կարող են առաջացնել:
Առաջին հերթին երիկամի հիվանդություններ, երիկամների բորբոքում, անպայման… բացի դրանից ողնաշարային խնդիրներ կարող են ունենալ, մկանային-ողնաշարային խնդիրներ: Մեջքը պետք է փակ լինի, մարդու հիմքը մեջքն է ՛՛,-համոզված է բժիշկը:
Հարցին, թե որևէ հատուկ նպատակ կա նման հագուստ ստեղծելու համար, և որ երկրներից են դրանք ներկրվում Հայաստան, բժիշկն արձագանքեց. ՛՛Ես չգիտեմ որ երկրներից են գալիս` ներմուծմամբ չեմ զբաղվում, բայց երբ տեսնում եմ այդպիսի ցածր շալվար հագած մարդկանց, շատ ցավում եմ՛՛: