Սուրբ Վալենտինի օրը Քրիստինա Ագիլերան նշանվել է /ֆոտո/

Այս տարվա սիրահարների` Սուրբ Վալենտինի տոնը հայտնի երգչուհի Քրիստինա Ագիլերայի համար իսկապես անմոռանալի է եղել: Երգչուհու սիրելին` Մեթյու Ռաթլերը նրան ամուսնության առաջարկություն է արել: Երջանիկ իրադարձության մասին Ագիլերան հայտնել է երկրպագուներին` համացանցում տեղադրելով իր նշանադրության մատանու լուսանկարը: Հիշեցնենք, որ Ագիլերան Ռաթլերի հետ ծանոթացել է 2010 թվականին: Առաջին ամուսնությունից երգչուհին 5 տարեկան տղա ունի` Մաքսը: