Անժելա Սարգսյանի լուսանկարները` ահազանգ պաշտոնյաներին
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/anzela_1395415069.jpg)
“Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի” ղեկավար Ալեքսանդր Ամարյանը Henaran.am-ի հետ զրույցում անդրադարձավ Կարեն Արայանի կողմից իբր Համացանցում դերասանուհի Անժելա Սարգսյանի սկանդալային նկարների տարածմանը:
“Ոչ ոք չհետաքրքվեց թե այդ 52 լուսանկարաներում քանիսում է եղել Կարենը: Միայն իննում կար: Իսկ մանացածը ովքեր էին կամ ինչպես կարող էին հայտնվել Կարենի մոտ ”,-ասաց Ամարյանը: Վերջինիս խոսքով, դա կրոնական կազմակերպություններից մեկի ահազանգն էր ոմանց, մասնավորապես պաշտոնյաներին:
“Զգուշացնում էին, որ մեր ձեռքում փաստեր կան, ձեզ խելոք պահեք”,-ասաց Ամարյանը:
Ինչ վերաբերում է Կարեն Արայանի գործին, ապա նշենք, որ Henaran.am-ի հետ զրույցում Կարենի մայրը՝ Մարինա Արայանն ասաց, որ գործը բողոքարկվել է Եվրադատարան:
“Կարեւորը վարույթ է ընդունվել”,-կարճ կապեց տիկին Մարինան: