12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Աղվան Հովսեփյանը ծա՞նր է տանում. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակը” գրում է, թե ասում են՝ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը բավական ծանր է տանում Աժ-ում Հատուկ քննչական կոմիտեի մասին օրենքի ընդունման ձգձգումը։

“Նախատեսվում է, որ Հովսեփյանը կնշանակվի նոր ստեղծվող այս կառույցի ղեկավար։

Երեկվա դրությամբ էլ հայտնի չէր, թե արդյոք նախագիծը երկրորդ քննարկման համար կմտնի երկուշաբթի օրը սկսվող քառօրյայի օրակարգ։ Եթե ոչ` օրենքի ուժի մեջ մտնելը կարող է ձգվել մինչև հունիս, որովհետև նախագիծը պետք է անցնի երեք ընթերցում։

Աղվան Հովսեփյանը օրենքի ավելի արագ ընդունման հույս է ունեցել, ինչը չի արդարանում՝ նրան մտորելու տեղիք տալով”,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ