04 Մայիսի, Saturday, 2024
KFC

՛՛Տարածքից մաքրվեք, թե չէ մենք Ձեզ կմաքրենք … ՛՛ /վիդեո/

Նախագահական նստավայրի դիմաց 4 անչափահաս երեխաների հետ նստացույց իրականացնող Աշոտ Խուդոյանը երեկ ուշ երեկոյան զանգահարել էր Henaran.am-ի խմբագրություն: Նա տեղեկացրեց, որ ոստիկանները սպառնում են բռնի ուժով իրենց հեռացնել նստացույցի վայրից, քանի որ Հայաստան է ժամանելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

“Տարածքից մաքրվեք, թե չէ մենք Ձեզ կմաքրենք` մեր վրա ուժ են փորձում կիրառել ոստիկանները, 8 ամսեկան պուճուրին գրկած հիմա ինչ անենք”,-պատմեց Խուդոյանը: Այս պահին արդեն Խուդոյանի հեռախոսահամարն անհասանելի է:

Տեղեկատվություն ենք ստացել նաև, որ առավոտյան Վարդանանց փողոցից ոստիկանները Կենտրոնի բաժին բերման են ենթարկել 4 քաղաքացիական ակտիվիստների՝ Զառա Հովհաննիսյանին, Բաբկեն Տեր-Գրիգորյանին, Օլյա Ազատյանին և Արթուր Պետրոսյանին։

Ակտիվիստների հետ այս պահին կապ հաստատել չի հաջողվում: Ոստիկանությունից հայտնում են, որ ընդհանուր առմամբ բերման են ենթարկվել 7 ակտիվիստներ, որոնցից  նրանցից  5-ը՝ Կենտրոնի ոստիկանության բաժին, 2-ը՝ Շենգավիթի: 

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ