17 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Խաչել են ու խանձել ողջ մարմինը /վիդեո/

Սահմանամերձ Չորաթան գյուղի գրադարանը գտնվում է ծայրահեղ վատ վիճակում: Չնայած սարսափելի պայմաններում շուրջ 10 հազար գիրք է պահվում, բայց գրադարանավարուհի Արմինեն պատրաստ է դիմակայել դժվարություններին, քանի որ նրա կյանքի բաղադրիչ մասն է դարձել ընթերցողի հետ ամենօրյա շփումը:

Արմինեի ամուսինը եղել է գյուղի մշակույթի տան տնօրենը:

“Հրաշալի տղա էր, գերի ընկավ ադրբեջանցիներին: Տանջել էին ահավոր: Դիակը հազիվ ճանաչեցինք: Խաչել էին ու խանձել ամբողջ մարմինը, սարսափելի էր: էտ օրվանից Արմինեն կապված է գրքերին, մխիթարվում է”,-պատմեց Տաուշի մարզի Չորաթան գյուղ գյուղապետ Վարուժան Բաղմանյանը:

Արմինեն սիրով  Henaran.am-ի թղթակցին ցույց տվեց ընթերցողների բաժանորդագրության քարտերը.”Գրադը կրիշը լրիվ տարելա, ամեն անձրևին ներսը ջուրա, հազիվ ենք փրկում գրքերը: Հենց մի քիչ արևա լինում դուրս ենք տանում` օդափոխում” ,-պատմեց գրադարանի 20 տարվա աշխատակիցը:

Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ