23 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Բորիս Նավասարդյանը հրաժարական է տվել

Մամուլի ազգային ակումբի ղեկավար, Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի ազգային համակարգող Բորիս Նավասարդյանը հրաժարական է տվել ֆորումի ղեկավար կոմիտեի համանախագահի ընտրություններում: Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում:

“Հայաստանի այս խայտառակ ձախողումը՝ բոլորիս ձախողումն է, որքանով էլ տարբեր լինեն ամեն մեկիս մեղքի բաժինները: Ես իմ հրաժարականը այսօր տվել եմ՝ հանելով իմ թեկնածությունը ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար կոմիտեի համանախագահի ընտրություններում:

Ներողություն եմ խնդրում իմ այն բոլոր գործընկերներից Հայաստանում եւ այլ երկրներում, որոնք հորդորում էին, որ շարունակեմ իմ աշխատանքը որպես ՔՀՖ ՂԿ համանախագահ: Գտնում եմ, որ ձախողված երկրի ներկայացուցիչը բարոյական իրավունք չունի ղեկավարել ԱլԳ քաղհասարակության կառույցը”,- գրել է Նավասարդյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ