26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արթուր Բաղդասարյանի հյուրն էր

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունեց Ռուսաստանի Դաշնության “Ռոսկոսմոս” տիեզերական գործակալության պատվիրակությանը` Սերգեյ Սերեդինի գլխավորությամբ: Համաձայն Արթուր Բաղդասարյանի եւ “Ռոսկոսմոս” դաշնային գործակալության ղեկավար Օլեգ Օստապենկոյի հետ ձեռք բերված պայմանավորվածության, գործակալությունում ձեւավորվել է աշխատանքային խումբ, որի նպատակն է Հայաստանում ուսումնասիրություններ իրականացնել տիեզերքի խաղաղ նպատակներով օգտագործման եւ հանրապետությունում այդ ոլորտի առկա ներուժի օգտագործման հնարավորությունների վերաբերյալ: […]

Սենց հեռու չեք գնա, տղաներ՝ Կիվիրյանը պարզաբանում է/վիդեո/

 Armenia Today կայքի համակարգող, փաստաբան Արգիշտի Կիվիրյանը քննադատական մոտեցում է ցուցաբերել “Նախախորհրդարան” շարժման տարածած “Ազատագրում” հաղորդաշարում ներկայացված տեղեկությունների վերաբերյալ: Այդ մասին նա գրառում է տեղադրել սոցցանցում. “Ամեն ինչ ունի իր չափ ու սահմանը: Նախախորհրադրանը տարածել է մի տեսահոլովակ իրենց “ռազմա-հայրենասիրական ուղու մասին”, (12:50 րոպեն) որից դուրս է գալիս, որ իբրև Կոմիտաս 5 հասեցում կառուցապատման դեմ […]

Խարկովի կենտրոնում կրակել են մարդկանց վրա, կան զոհեր

Նախօրեին Խարկովի սրճարաններից մեկում անհայտ անձը կրակ է բացել, ինչի արդյունքում երկու եղբայր են մահացել, ովքեր հաճախ էին լինում այդ սրճարանում: Եղբայրներից մեկը տարադրամի փոխանակմամբ է զբաղվել: Հրազենային վնասվածք է ստացել նաեւ սրճարանի մատուցողը, ում կյանքը բարեբախտաբար վտանգված չէ: Այժմ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, ընթանում են մարդասպանի որոնումները:

Նվիրեց բարերարը

Երեւանի քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունները գույքով համալրելու տարեկան ընդգրկուն ծրագրից բացի,  մայրաքաղաքի մանկապարտեզները որոշ գույքով են համալրվում նաեւ բարերարների աջակցությամբ։ “Քաղաքապետարանի տարեկան ծրագրով նախատեսված է խոհանոցային էլեկտրական տեխնիկա, կոշտ կահույք, ննջասենյակի ու խաղասենյակի կահույք, ինչպես նաեւ սեղան-աթոռակներ ձեռքբերել մայրաքաղաքի մանկապարտեզների համար։ Նախապես գույքագրվել է, թե ո՛ր մանկապարտեզն ի՛նչ գույքի կարիք ունի։ Քաղաքապետարանի ծրագրին, մասնավորապես […]

Ուկրաինան վճարել է…./վիդեո/

“ժառանգություն”  խմբակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը գնահատելով Ուկրաինայում տիրող իրավիճակը և դրան արձագանք հանդիսացող Ղրիմի հետզհետե զարգացող հիմնահարցը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նկատեց, որ ցանկացած պարագայում Ռուսաստանի կոպտագույն սխալը կլինի Ղրիմը առանձնացնելը: “Ուկրաինան վճարել է այն գինը, որը հարկավոր էր ազատության համար: Ես չեմ կարծում, որ գլոբալ առումով խնդիրներ կառաջանան Ուկրաինայում: Առավելագույնը ես տեսնում եմ […]

Ես սիրում եմ վտանգը. Պատրիսիա Կաասը Երեւանում է

Այս տարի ՛՛Ֆրանկոֆոնիան՛՛ Հայաստանում մեկնարկվեց Պատրիսիա Կաասի ՛՛Կաասը երգում է Պիաֆ՛՛ համերգային ծրագրով: Մենահամերգից մեկ օր անց երգչուհին հանդիպեց հայ լրագրողների հետ: Կաասը մասնավորապես ասել է. ՛՛Շնորհակալ եմ ինձ Հայաստան հրավիրելու համար: Ուրախ եմ, որ ինձ հնարավորություն ընձեռվեց ֆրանսիական երգարվեստի լեգենդ Էդիտ Պիաֆին նվիրված համերգային ծրագրով ելույթ ունենալ հայ հանդիսատեսի համար: Առաջին անգամ էի Հայաստանում և չգիտեի, թե […]

28-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 15 հոգու. 5-ը մահացել է /ֆոտո/

Վորոնեժում մեքենան մխրճվել է մարդկանց մեջ, ինչի արդյունքում 10 հոգի լրջորեն վնասվել են, 5-ը` մահացել: Ինչպես պարզվել է, 28-ամյա վարորդը ալկոհոլի ազդեցության տակ է եղել: Մահացողներից 3-ը` տղամարդիկ են` 20, 27 եւ 31 տարեկան, երկուսը` կանայք` 30 տարեկան: Հարբած վարորդին մինչեւ 9 տարվա ազատազրկում է սպառնում:

Նախագահը չի՞ վստահում վարչապետին, վարչապետն էլ` նախագահի՞ն

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն ԱԺ-ում խոսելով Հատուկ քննչական կոմիտեի ստեղծման մասին, հիշեցրեց, որ դատաիրավական համակարգի փոփոխությունները դեռ 90ականների կեսերից պատրաստ են եղել. ՛՛2005 թվականին մենք փլեցինք սահմանադրության տեսլականը՝ նախագահին հնարավորություն տվեցինք քաղաքացիական պաշտոնում նշանակելու մարդկանց: Սա բերում է նրան, որ այսօր գործադիր իշխանության կեսը Կառավարության հետ կապ չունի, օրինակ` Ոստիկանությունը, Հարկային տեսչությունը, դրանք […]

Հնարավորինս օբյեկտիվ

Վաղը հայնի կդառնան կրթաթոշակի մրցույթի արդյունքները. հրավիրված են նաև ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներըՄարտի 10-ին տեղի ունեցավ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանի մամուլի ասուլիսը։  Կարեն Ավագյանն անդրադարձավ ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի մրցույթին՝ տեղեկացնելով, որ 2013թ. Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ճանաչվել է որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպություն և իրականացնում է ՀՀ պետական բյուջեից նախագահի աշխատակազմին հատկացված միջոցները […]

Ես անտրոպոլոգիայի մասնագետ չեմ. Փաշինյանը՝ Ծառուկյան-Իվանիշվիլի համեմատությունից

՛՛Ինչպես գիտեք, այդ գործընթացները տեղի են ունենում ոչ իշխանական ուժերի ֆորմատով։ Ուզում եմ տեղեկացնել, որ ես ինչպես եղել, այնպես էլ մնում եմ ընդդիմադիր պատգամավոր և քաղաքական գործիչ և ոչ իշխանական դառնալու որևէ մտադրություն չունեմ՛՛,-մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինանը՝ ի պատասխան հարցի` ինչպես է վերաբերում ԲՀԿ առաջնորդ Ծառուկյանի մոտ ոչ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված