08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հնարավորինս օբյեկտիվ

Վաղը հայնի կդառնան կրթաթոշակի մրցույթի արդյունքները. հրավիրված են նաև ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներըՄարտի 10-ին տեղի ունեցավ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանի մամուլի ասուլիսը։ 

Կարեն Ավագյանն անդրադարձավ ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի մրցույթին՝ տեղեկացնելով, որ 2013թ. Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ճանաչվել է որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպություն և իրականացնում է ՀՀ պետական բյուջեից նախագահի աշխատակազմին հատկացված միջոցները հասարակական կազմակերպություններին որպես դրամաշնորհներ հատկացնելու մրցույթ։

Այս ծրագրի բյուջեն 200 միլիոն դրամ է։ 2013թ. հայտարարված մրցույթին դիմել էր 19 ՀԿ, իսկ 2014թ. առաջին կիսամյակում դրամաշնորհային մրցույթի հայտ է ներկայացրել 86 ՀԿ։ Ըստ ոլորտների արձանագրվել է հետևյալ պատկերը. հակածխախոտային պայքարի համար ծրագիր է ներկայացրել 30 ՀԿ, Ցեղասպանության ճանաչմանն ուղղված անվանակարգերի համար հայտ է ներկայացրել 23 ՀԿ, գյուղական համայնքների զարգացմանն ուղղված անվանակարգերի համար դիմել է 16 կազմակերպություն, վերարտադրողական առողջության անվանակարգերում՝ 9 ՀԿ և մերօրյա հերոսների ներկայացմանն ուղղված անվանակարգերում ծրագրեր իրականացնելու համար հայտ է ներկայացրել 8 ՀԿ։ Մրցույթում հաղթած կազմակերպությունների անունները պարզ կդառնան առաջիկայում։

“Մեր խնդիրը մրցույթը հնարավորինս օբյեկտիվ անցկացնելն է, նախատեսված գումարները հնարավորին չափ նպատակային կիրառելն է։ Մենք ձեզ տրամադրել ենք մրցույթին դիմած ՀԿ-ների ցանկը և ակնկալում ենք նաև լրատվամիջոցների աջակցությունը։ Եթե որևէ կազմակերպության մասին որևէ արտառոց բան կնշվի, մենք անպայման հաշվի կառնենք”,- դիմելով լրագրողներին՝ ասաց Կարեն Ավագյանը։ Նա նաև ընդգծեց, որ եթե նախորդ տարիներին ամբողջ գումարը հատկացվում էր հակածխախոտային ծրագրերին, ապա այս տարի միայն 100 միլիոն դրամը կուղղվի ծխելու դեմ պայքարին։

Ընդ որում, գումարը սահմանվում է ՀՀ պետական բյուջեով։ Հիմնադրամի համակարգողը հատկապես ընդգծեց, որ դրամաշնորհային հայտերի ընտրությունը կատարելիս շեշտը դրվելու է հասարակական աշխատանքի վրա։ Մեծ տեղ է տրվելու այն ՀԿ-ներին ու ծրագրերին, որոնք հիմնականում կամավոր աշխատանքի միջոցով են նախատեսում իրականացնել ծրագրերը, և ոչ թե այն ՀԿ-ներին, որոնք հայտ ներկայացնելիս մեծ աշխատավարձային ֆոնդ են սահմանել։ 

Այդպիսով՝ փորձ է արվում նոր մշակույթ ձևավորել հասարակական աշխատանքի ոլորտում։ Նա նաև տեղեկացրեց, որ դրամաշնորհի հատկացման մրցութային հանձնաժողովում ընդգրկված են ՀԵՀ, ՀՀ նախագահի աշխատակազմի, ոլորտային նախարարությունների, ՀԿ սեկտորի, Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի ներկայացուցիչներ։ 

Լրագրողի այն հարցին, թե ինչու է հենց երիտասարդական հիմնադրամն ընտրվել նախագահի գործընկեր կազմակերպություն, բանախոսը պատասխանեց. “Երևի սա այս տարիների ընթացքում մեր աշխատանքի արդյունքում ձևավորված վստահությունն է”։ 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ