02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Ես սիրում եմ վտանգը. Պատրիսիա Կաասը Երեւանում է

Այս տարի ՛՛Ֆրանկոֆոնիան՛՛ Հայաստանում մեկնարկվեց Պատրիսիա Կաասի ՛՛Կաասը երգում է Պիաֆ՛՛ 
համերգային ծրագրով: Մենահամերգից մեկ օր անց երգչուհին հանդիպեց հայ լրագրողների հետ: Կաասը մասնավորապես ասել է.

՛՛Շնորհակալ եմ ինձ Հայաստան հրավիրելու համար: Ուրախ եմ, որ ինձ հնարավորություն ընձեռվեց 
ֆրանսիական երգարվեստի լեգենդ Էդիտ Պիաֆին նվիրված համերգային ծրագրով ելույթ ունենալ 
հայ հանդիսատեսի համար: Առաջին անգամ էի Հայաստանում և չգիտեի, թե ինչպիսի ընդունելության 
կարժանանամ: Չգիտեի նաև, թե ինչպիսին է հայ հանդիսատեսը: Այն սրահը, որտեղ ելույթ ունեցա շա՜տ մեծ էր ու լիքն էր սիրով: Շնորհակալ եմ այդքան ջերմ ու բուռն ընդունելության համար:

Ես կիսեցի ձեզ հետ իմ սերը: Ես գիտեմ, որ Պիաֆն իմ կարիքը չունի, պարզապես դա հարգանքի տուրք էր իմ կողմից Պիաֆի մահվան 40-ամյա տարելիցին նվիրված: Կատարեցի Պիաֆի այն երգերը, որոնք զգացական շատ  մեծ տպավորություն են թողնում հանդիսատեսի վրա, կատարեցի նաև երգեր իմ անձնական երգացանկից:  Կարծում եմ հանդիսատեսը գոհ էր համերգից, իսկ դա ամենակարևորն է ինձ համար:

Ես չեի ուզում պատճենել Պիաֆին և չպատճենեցի. ես պարզապես ուզում էի զգալ Պիաֆին ու զգացի: 
Նույնիսկ համերգի ժամանակ կրկնեցի Պիաֆի ժեստերից մի քանիսը, բայց դրանք ևս պատճեններ չէին…՛՛
Այո, պարում էի համերգի ժամանակ, որովհետև սիրում եմ պարել: Անկեղծ ասած ես սիրում եմ վտանգը, սիրում եմ փորձել այն, ինչ նոր ու անծանոթ է ինձ: Ինչպես միշտ այս անգամ էլ որոշակի անհանգիստ էի  բեմ դուրս գալիս առաջ: Չգիտեմ ինչու է դա այդպես, երևի երգիչներն ինձ կհասկանան…՛՛

Շրջագայությունների ժամանակ միշտ փափուկ խաղալիք եմ հետս վերցնում, այո, բայց դա ինձ իմ բալիկը չէ նվիրել. արջուկը մայրիկիս նվերն է ինձ, իսկ այն միշտ ինձ հետ է լինում, որովհետև արջուկն ինձ  համար յուրահատուկ էներգիայի փոխանցման միջոց է, իսկ ես դրա կարիքը միշտ ունեմ՛՛:

՛՛Ես մեկն եմ, որ ապրում եմ օրվա բերածով, օրվա ապրումներով, ուստի ինչ կլինի հետո, կամ ինչ կանեմ  համերգային շրջագայության ավարտից հետո, դեռ չգիտեմ՛՛: 

Պատրիսիա Կաասի համերգային ծրագիրը Հայաստանում կազմակերպվել էր ՀՀ ԱԳՆ-ի, Մշակույթի 
նախարարության, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան և ՛՛Երևանյան հեռանկարներ՛՛-ի 
աջակցությամբ: Մամլո ասուլիսից հետո Պատրիսիա Կաասը եղավ նաև ՛՛Երևանի կոնյակի գործարանում՛՛:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ