08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Ես անտրոպոլոգիայի մասնագետ չեմ. Փաշինյանը՝ Ծառուկյան-Իվանիշվիլի համեմատությունից

՛՛Ինչպես գիտեք, այդ գործընթացները տեղի են ունենում ոչ իշխանական ուժերի ֆորմատով։ Ուզում եմ տեղեկացնել, որ ես ինչպես եղել, այնպես էլ մնում եմ ընդդիմադիր պատգամավոր և քաղաքական գործիչ և ոչ իշխանական դառնալու որևէ մտադրություն չունեմ՛՛,-մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինանը՝ ի պատասխան հարցի` ինչպես է վերաբերում ԲՀԿ առաջնորդ Ծառուկյանի մոտ ոչ իշխանական ուժերի քննարկումներին։

Ճշտող հարցին` այսինքն՝ կարծում է, որ բոլոր այն ընդդիմադիր ուժերը, որոնք կմասնակցեն Ծառուկյանի հանդիպումներին, կդադարեն ընդդիմադիր լինել, պատգամավորը պատասխանեց. ՛՛Ես զերծ կմնամ որևէ որակումից՛՛։

Ըստ Փաշինյանի՝ ցանկացած գործընթաց պետք է գնահատել ըստ իր բովանդակության և բովանդակության հավաստիության։ ՛՛Ես ելույթում ասացի, որ հիմա եթե Աղվան Հովսեփյանն աշխատանք չունենա, ու սկսի մարդու իրավունքների, ազատ արդար ընտրությունների, արդար դատաքննության իրավունքի , ազատության, արդարության համար պայքարել, ի՞նչ պիտի անենք, պիտի վազեք Աղվան Հովսեփյանին դնե՞ք ձեր ուսերին։ Համենայնդեպս ես չեմ շտապի՛՛։ 

Ամեն դեպքում մարդիկ փոփոխություններ են սպասում և այս գործընթացից, Փաշինյանն արձագանքեց. ՛՛Ինչպիսի՞ փոփոխություների են սպասում մարդիկ: Ես ասացի, որ ասենք Սերժ Սարգսյանը և Տիգրան Սարգսյանը գնան ու ասենք` Աղվան Հովսեփյանն ու Գևորգ Կոստանյանը գան, հա՞,  ես չեմ կարծում, որ մարդիկ սպասում են այդպիսի փոփոխությունների։

Այսօր Հայաստանի քննչական կոմիտեի հիմնադրման մասին օրենքի նախագիծ են քննարկում ԱԺ-ում և ուզում են հավաստիացնել, թե դա փոփոխություն է: Ես էլ ասում եմ՝ դա փոփոխություն չի, դուք լուծում եք կոնկրետ մարդկանց աշխատանքի տեղավորելու խնդիրը, ձեր իշխանական ինտրիգներն եք լուծում և դա շղարշում եք բարեփոխումների նշույլի տակ՛՛։

Իսկ Ծառուկյանը նման է Իվանաշվիլուն: ՛՛Ճիշտն ասած՝ ես անտրոպոլոգիայի մասնագետ չեմ, դիմեք այդ հարցով մասնագետներին՛՛,-պատասխանեց Փաշինյանը։  

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ