08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սենց հեռու չեք գնա, տղաներ՝ Կիվիրյանը պարզաբանում է/վիդեո/

 Armenia Today կայքի համակարգող, փաստաբան Արգիշտի Կիվիրյանը քննադատական մոտեցում է ցուցաբերել “Նախախորհրդարան” շարժման տարածած “Ազատագրում” հաղորդաշարում ներկայացված տեղեկությունների վերաբերյալ: Այդ մասին նա գրառում է տեղադրել սոցցանցում.

“Ամեն ինչ ունի իր չափ ու սահմանը: Նախախորհրադրանը տարածել է մի տեսահոլովակ իրենց “ռազմա-հայրենասիրական ուղու մասին”, (12:50 րոպեն) որից դուրս է գալիս, որ իբրև Կոմիտաս 5 հասեցում կառուցապատման դեմ պայքարն “առաջնորդեց կազմակերպված ուժ հանդիսացող Նախախորհրդրանը”: Անձամբ ես, իմ ընկերները ու բազմաթիվ այլ մարդիկ Կոմիտաս 5-ի բնակչության պայքարին աջակցելու նպատակով որպես ՀՀ քաղաքացիներ մասնակցել ենք այդ ակցիաներին, ենթարկվել բռնությունների և ապօրինությունների, ու չենք էլ իմացել, որ այդ պայքարը “առաջնորդում է Նախախորհրդարանը”: Ավելին, միակ մարդն եմ, որ հարուցված քրեական գործով այսօրվա դրությամբ դատվում եմ այդ դեպքերի կապակցությամբ, ու մինչ օրս դատարանում աջակցության համար չտեսա “Նախախորհրդարանի” գեթ մեկ անդամի, որպես նմուշ: Այնպես որ, բարի խորհուրդ, այլոց պայքարը ձեզ միք վերագրի՝ քաղաքական քթածակն ու համեստությունը լավ բան են, սենց հեռու չեք գնա, տղաներ…”,-գրել է Կիվիրյանը գրառմանը կցելով “Նախախորհրդարան” շարժման ներկայացրած տեսանյութը:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ