11 Մայիսի, Saturday, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4500 կրակոց

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն` հունվարի 26-ին և լույս 27-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 մմ ականանետերից և ՌՊԳ-7, ԳՊ-25 ու ԱԳՍ տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը […]

Ինչու չեն ջարդում էս ջադուի ոտքերը. քաշքշոց նախագահականի մոտ /վիդեո/

Քիչ առաջ բախում է տեղի ունեցել նախագահական նստավայրի մոտ: Խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերին է մոտեցած “ՀՀԿ-ի տատին” գովերգելով իշխանություններին, վիրավորել է մայրերին: Այս մասին տեղեկացնում է ակցիայի ընթացքին հետեւող Henaran.am-ի թղթակիցը: Մայրերի նյարդերը տեղի են տվել: Նրանք քաշքշել են Սուսաննա տատիկին, ինչը կասեցվել է ոստիկանության աշխատակիցների շնորհիվ: Մեզ հետ զրույցում Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա […]

Պատրաստ ենք հակառակորդի տարածքը վերածելու թեժ կետի /վիդեո/

Անցած տարվա ամփոփիչ ասուլիսում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատասխանելով լրագրողների հարցերին՝ այսօր անդրադարձավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հունվարի 26-ին նախարարությունում ասված ելույթին, ըստ որի Հայաստանը պատրաստ է խորտակիչ հարված տալ հակառակորդին: “Մենք երբեք չեն խախտել հրադադարը: Բայց հնարավորություններն ունենք հակահարված տալու “,-հայտարարեց Սեյրան Օհանյանը: Ըստ նախարարի, մեր գործողությունները հստակ են՝ պաշտպանությունից բացի կարող ենք […]

Օբամայի հերթական “խայտառակությունը” /վիդեո/

Հնդկաստանի լրատվամիջոցներն անչափ վրդովվել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի պահվածքից, ով երեկ Դելիում մասնակցում էր Հնդկաստանի Հանրապետության օրվա կապակցությամբ կազմակերպված զինվորական շքերթին: Հնդիկներին զայրացրել է այն, որ Օբաման, հնդկական ռազմական ուժին հետեւելով, մաստակ է ծամել: Տեղի լրատվամիջոցները խոշոր պլանով ցուցադրել են ԱՄՆ նախագահի “թուլությունը”, որը մեղմ ասած, նախագահին վայել չէ: Ավելին, Օբաման Հնդկաստանի վարչապետ Մոդիի […]

Ցեղասպանության ժխտողականությունը՝ հատկապես պետական մակարդակով, այդ ոճրագործության փուլերից մեկն է. Ս. Սարգսյան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ: Երկրորդ աշխարհամարտի տարիներին հրեաների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը, հիրավի, մարդկության պատմության ամենադաժան և ողբերգական էջերից մեկն է: Հունվարի 27-ը, որը խորհրդանշում է Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի ազատագրումը, Հոլոքոստի չարիքին վերջ դնելու կարևորագույն հանգրվաններից եղավ: Հոլոքոստի զոհերի ոգեկոչումը և այդ եղեռնագործության դատապարտումը արդիական է այնքան […]

Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին

Հունվարի 26-ին, ժամը 11.09-ին ահազանգ է ստացվել, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածում՝ “Արծիվի” արձանի մոտակայքում, “Նիսսան Տիանա” ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 14-րդ կմ-ում “Նիսսան Տիանա” մակնիշի 34 ZN 001 պ/հ ավտոմեքենան […]

՛՛Հայոց արծիվները՛՛ 5 տարեկան է

      Լրացավ “Հայոց Արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադրման և մեղվաջան գործունեության հինգ տարին: Հարգարժա՛ն առաջնորդ Խաչիկ Ասրյան, սիրելի՛ “Հայոց Արծիվներ”, ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ՝ այս նշանակալից իրադարձության կապակցությամբ և մաղթում նոր՝ պատվաբեր ու պարտավորեցնող տարեդարձեր: Հինգ տարի առաջ՝ 2010 թվականի հունվարի 27-ին, հայրենանվեր և հայրենապաշտ Խաչիկ Ասրյանը, Սյունիքում իր իսկ նախաձեռնությամբ հիմնադրած  «Սյունյաց […]

Հնդկաստանի ուղեգրեր` աշակերտներին

Հնդկաստանի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առիթով “Արմենիա Մարիոթ” հյուրանոցում  կազմակերպվել է ընդունելություն, որին ներկա է գտնվել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Միջոցառման ընթացքում ամփոփվել են “Հնդկաստանն իմ պատկերացումներով” նկարչության և շարադրության մրցույթի արդյունքները, որը կազմակերպվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանատան և “Թումո” ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի համատեղ ջանքերով: ՀՀ կրթության […]

Տիեզերական գեղեցկություն. գեղեցիկները` մեկ վայրում /ֆոտոշարք/

Մայամիում տեղի է ունեցել “Միսս տիեզերք 2014” հեղինակավոր գեղեցկության մրցույթը, որում հաղթել է Կոլումբիայի ներկայացուցիչ Պաուլինա Վեգան: Այս մրցույթն ամեն տարի աչքի է ընկնում գեղեցկության առատությամբ, շքեղ ու վառ գույներով: Մրցույթն ամբողջ աշխարհի ուշադրությունն իր կողմն է գրավում, քանի որ այստեղ են հավաքվում աշխարհի ամենագեղեցիկ աղջիկները: “Ռիա նովոստին” ներկայացրել է ֆոտոշարք` “Միսս տիեզերք 2014” մրցույթից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված