20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Հնդկաստանի ուղեգրեր` աշակերտներին

Հնդկաստանի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առիթով “Արմենիա Մարիոթ” հյուրանոցում  կազմակերպվել է ընդունելություն, որին ներկա է գտնվել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Միջոցառման ընթացքում ամփոփվել են “Հնդկաստանն իմ պատկերացումներով” նկարչության և շարադրության մրցույթի արդյունքները, որը կազմակերպվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանատան և “Թումո” ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի համատեղ ջանքերով:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր խոսքում շնորհավորել է Հնդկաստանի դեսպանին և հնդիկ ժողովրդին՝ Հնդկաստանի Հանրապետության օրվա կապակցությամբ՝ շեշտելով տպավորիչ առաջընթացը, որն ապրում է Հնդկաստանի Հանրապետությունը վերջին տարիներին՝ ցուցադրելով ոչ միայն բացառիկ մշակութային արժեքներ, այլև տպավորիչ տնտեսական աճ և ռազմական ներուժ: “Ժամանակակից Հնդկաստանը նորագույն տեխնոլոգիաների, որակյալ կրթության, բարի և ջերմ մարդկանց երկիր է:

Խորհրդանշական է, որ անցյալ տարի մենք նախաձեռնեցինք մի մրցույթ, որն անսպասելիորեն դարձավ ամենազանգվածային ստեղծագործական մրցույթներից մեկը Հայաստանի դպրոցականների համար: Հարյուրավոր հայ աշակերտներ, մեկ ամիս շարունակ առաջնորդվելով “Ես սիրում եմ քեզ, Հնդկաստա՛ն” գաղափարով, իրենց ջերմությունն ու սերը նվիրեցին հնդիկ ժողովրդին՝ նկարների ու շարադրությունների միջոցով:

Հուսով եմ, որ այս գեղեցիկ միջոցառումը կունենա շարունակություն, և մենք  կկազմակերպենք նույնպիսի մրցույթ նաև Հնդկաստանում, որտեղ հարյուրավոր հայ աշակերտների կողքին կկանգնեն հազարավոր հնդիկ աշակերտներ՝ նվիրելով իրենց սերը հայ ժողովրդին”,- իր խոսքում նշել է Արմեն Աշոտյանը:

Իր հերթին Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուն, շնորհակալություն հայտնելով նախարարին՝ մրցույթի կազմակերպմանն աջակցելու համար, ընդգծել է, որ “Հնդկաստանն իմ պատկերացումներով” նկարչության և շարադրության մրցույթը դեսպանատան ամենամեծ նախաձեռնություններից էր.

” Այս մրցույթը հայ-հնդկական բարեկամության ամրապնդմանը նվիրված ամենամեծ դիվանագիտական հաղթանակն է”,- իր խոսքում նշել է դեսպանը:

Այնուհետև հայտարարվել է հաղթողների անունները, որոնց մրցանակները հանձնել է ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը: Մրցանակային առաջին տեղեր գրաված 4 դպրոցականներ՝ Նանե Պետրոսյանը և Վիկտորյա Թորոսյանը /շարադրություն/, Սիրանուշ Մխիթարյանը և Ալվարդ Բաղդասարյանը /նկարչություն/, ստացել են Հնդկաստան մեկնելու ուղեգրեր: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ