27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՀՀ-ն և Բուլղարիան օդային թռիչքներ կիրականանցնեն

Գործադիրն իր համաձայնությունն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը, որը կխթանի միջազգային օդային հաղորդակցությունների անվտանգ և պատշաճ  կազմակերպմանը, միջազգային համագործակցությանը, համապատասխան տարածքների միջև և այդ տարածքներից դուրս օդային հաղորդակցությունների զարգացմանը: Համապատասխան տարածքների միջև և դրանցից դուրս օդային հաղորդակցության հաստատման և իրականացման նպատակով ՀՀ կառավարությունն իր […]

Արմավիրում աղբ կվերամշակեն

Կառավարությունը հավանություն է տվել Արմավիրի մարզում աղբի վերամշակման գործարանի կառուցման և ջերմոցային տնտեսություն հիմնելու 33 մլն եվրո արժողությամբ ներդրումային  ծրագրին: Մարզում աղբի վերամշակմամբ զբաղվող ընկերություն հիմնելու պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռևս 2014թ.-ին՝   Արմավիրի մարզպետի գլխավորած պատվիրակության Չեխիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում: Կառավարությունն ընդունել է նաև հայ-չեխական «Գրինէկո-Կաս» ՍՊԸ-ին այդ  հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարելու […]

Ով ում է «իդիոտացնում»

Հանրային հեռուստառադիոընկերության 2014-ի տարեկան հաշվետվության ամփոփման ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, անդրադառնալով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանի հայտարարությանը, թե Հ1-ը զբաղվում է մարդկանց «իդիոտացնելով»՝ քաղաքականությունից հեռու պահելով՝ շեշտեց. «Իդիոտի հայերեն հոմանիշը ապուշն է, որը բաղկացած է ապ ժխտական նախածանցից և ուշ վերջածանցից և նշանակում է անուշադիր: Նախ կանդրադառնամ իդիոտիզմի մի քանի դետալների: Ցավում եմ, որ […]

Երեւանում մեկնարկեց միջազգային նյարդավիրաբուժական 9-րդ համագումարը

Հոկտեմբերի 8-ին Երեւանում աշխատանքները սկսեց Սևծովյան երկրների 9-րդ միջազգային նյարդավիրաբուժական համագումարը, որին  մասնակցում են տարբեր երկրների առաջատար մասնագետներ։ Համագումարի մասնակիցները հնարավորություն ունեն կիսվել վերջին տասնամյակի  ընթացքում ձեռք բերված միջազգային փորձով և գիտելիքներով: «Նյարդավիրաբուժության ոլորտի հիմնական խնդիրները կապված են բժշկական սարքավորումների հետ, սակայն ՀՀ կառավարությունը  դրանք լուծելու նպատակով  քայլ առ քայլ փորձում է առողջապահական ոլորտի ծախսային մասն […]

Մայրական նպաստը` սոցիալական բեռ կառավարության համար

2016թ. հունվարի 1-ից չաշխատող մայրերին վճարվելու է մայրության նպաստ: Ըստ այդմ, կառավարության այսօրվա նիստում հաստատվել է չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու և վճարելու կարգը: Այսպիսով, կկարգավորվեն համապատասխան օրենքով սահմանված կարգով չաշխատող մայրերին մայրության նպաստ նշանակելուն և վճարելուն առնչվող հարաբերությունները` ապահովելով օրենքի կիրարկումը, ինչպես նաև կսահմանվի անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը: Վարչապետը նշել է, որ այս որոշմամբ 2016թ.-ի […]

Նա դեմ չէր. չինովնիկը չի հասկանում, թե ինչ վատ բան կա 12 տարեկանի հետ սեռահարաբերություն ունենալու մեջ

Օմսկի շրջանում ձերբակալվել է տեղի պաշտոնյաներից մեկը, նա մեղադրվում է մանկապղծության մեջ: Հայտնի է, որ 61-ամյա տղամարդը սեռահարաբերությունների մեջ է մտել 12 տարեկան աղջկա հետ: Տեղի ունեցածի մասին իմացել է աղջնակի ընկերուհու մայրը, ով անմիջապես դիմել է իրավապահ մարմիններին, հայտնում է “Комсомольская правда”-ն: Պարզվե է, որ չինովնիկը երեխայի հետ ծանոթացել է փողոցում: Աղջիկը իր տարիքից […]

Դեբեդի վրա նոր կախովի կամուրջ կկառուցվի

Կառավարության պահուստային ֆոնդից 6596.61 հազ. դրամ կհատկացվի Գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին՝ Արագածոտնի մարզի Թալինի հեղեղատարի քանդված  հատվածների վերանորոգման և հունի մաքրման նպատակով: Նշենք, որ 2014թ. օգոստոսի 8-ին ՀՀ վարչապետի  Թալինում գտնվելու ընթացքում Թալինի քաղաքապետին տրված հանձնարարականի հիման վրա վերջինիս կողմից պատվիրվել  և «Թիվ 28 ՇՄՇ» ԲԲԸ-ի կողմից կազմվել են այդ  հեղեղատարի քանդված հատվածների […]

«Մարդուն օրգաններ եւ հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» թեմայով խորհրդարանական լսումներ

ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ 334 սրահում կազմակերպում է «Մարդուն օրգաններ եւ հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» թեմայով խորհրդարանական լսումներ: Տեղեկացնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

ԲՀԿ-ն հրաժարվեց Էլինար Վարդանյանից

ԲՀԿ-ում քննարկումներ են եղել, և տարածքային կառույցը միաձայն որոշում է կայացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից հեռացնել Էլինար Վարդանյանին: Որոշումն ուղարկվել է քաղաքական խորհրդին, վերջնական որոշումը պետք է կայացնի քաղխորհուրդը։ Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ խմբակցության մամուլի քարտուղար Վահան Բաբայանը. «ԲՀԿ-ում որոշ հայտնի անձանց հետ կան տարակարծություններ, բայց այդ տարաձայնությունները հետևանք են ոչ թե սահմանադրական փոփոխությունների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված