08 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՀՀ-ն և Բուլղարիան օդային թռիչքներ կիրականանցնեն

Գործադիրն իր համաձայնությունն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը, որը կխթանի միջազգային օդային հաղորդակցությունների անվտանգ և պատշաճ  կազմակերպմանը, միջազգային համագործակցությանը, համապատասխան տարածքների միջև և այդ տարածքներից դուրս օդային հաղորդակցությունների զարգացմանը: Համապատասխան տարածքների միջև և դրանցից դուրս օդային հաղորդակցության հաստատման և իրականացման նպատակով ՀՀ կառավարությունն իր համաձայնությունն է տվել նաև Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության հետ կնքվելիք նոր համաձայնագրի առաջարկությանը: Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը:

Գործադիրն իր համաձայնությունն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև առողջապահական և սոցիալական ծառայությունների արդյունավետության բարելավման շուրջ» օժանդակության համաձայնագրի թիվ 7 փոփոխության կնքման առաջարկությանը: Համաձայնագրի փոփոխությունը նախատեսում է լրացուցիչ 790 հազար ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական հատկացում, որը կուղղվի առողջապահական, սոցիալական և տնտեսական  ծառայությունների ու խոցելի բնակչության պաշտպանության բնագավառներ:

Կառավարության այսօրվա նիստում որոշվել է համաձայնություն տալ Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև սահմանային ներկայացուցիչների` սահմանային կոմիսարների գործունեության մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ