06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վաղն էլ զենք կվերցնեն

«Ազատամարտի և զորացրված զինծառայողների իրավունքների պաշտպանություն»  միության նախագահ Ռազմիկ Ռուշանյանն, այսօր՝ հոկտեմբերի 13-ին  լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ նշեց, որ Արցախի և ՀՀ Զինված ուժերն ի վիճակի են կատարելու պաշտպանության իրենց առաջ դրված ցանկացած խնդիր և տալ համարժեք պատասխան հակառակորդին, իսկ երբեմն, երբ քննադատություններ են հնչում, դրանք ուղղված են ոչ թե բանակին, այլ որոշ երևույթներին: […]

ՀՅԴ կրկին քննադատվում է

«Դիտարկումներ սահմանադրական փոփոխությունների գործընթացի և նախագծի շուրջ. սպասվող հանրաքվե» թեմայով ասուլիսի ժամանակ Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտի հիմնադիր Արմինե Առաքելյանը խիստ քննադատեց  ՀՅԴ կուսակցությանը՝ հավաստիացնելով, որ կուսակցության ներսում չկա այլակարծություն: «Քսան տարվա ընթացքում սոցիալիսատական կուսակցություն համարվող ՀՅԴ-ն ո՛չ ընչազուրկներին, ո՛չ գյուղացիներին, ո՛չ ՓՄՁ ներկայացուցիչներին, ո՛չ էլ կանանց շահը չի կարողացել ներկայացնել»,- ասաց Առաքելյանը՝ նշելով, որ […]

ՕԵԿ-ը գուշակություն չի անում

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը դեռևս չի կարող մեկնաբանել «Նոր Հայաստան» փրկության ճակատի հետ համագործակցության հարցը, քանի որ կուսակացության ներսում քննարկումներ դեռ չեն եղել: Henaran.am-ի հետ զրույցում խմբակցության ղեկավար նախընտրեց համագործակցության վերբերյալ գուշակություններ չանել: Անդրադառնալով արտահերթ նախագահական և խորհրդրարանական ընտրություններ անցկացնելու «Նոր Հայաստանի» պահանջներին՝ Բիշարյանը ընդգծեց, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում իր մարտավարությունն […]

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակացույցը հայտնի է

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքը ներկայացրել է սահմանադրական բարեփոխումների համար անցկացվող հանրաքվեի ժամանակացույցը: Ըստ կայքի`  հանրաքվեի քարոզչության հատվածը սկսվել է հոկտեմբերի 10-ից և ավարտվելու է  դեկտեմբերի 4-ին: Ժամանակացույցի մասին տեղեկատվությունն ամբողջությամբ` այստեղ:  

Արցախը հերքում է ադրբեջանական վարկածը

Ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը ИА REGNUM-ում հրապարակված հոդվածում, հղում անելով ադրբեջանական մամուլին, գրել էր, թե Ադրբեջանում վախենում են, որ ՌԴ-ի կողմից  ԻՊ-ի դիրքերի վրա հրթիռակոծությամբ ստեղծված իրավիճակում Ռուսաստանը կարող է Ստեփանակերտի օդանավակայանը օգտագործել՝ իր ռազմական ինքնաթիռների համար։ Վարծակի հավանականությունը պարզելու համար Henaran.am-ի թղթակիցը զանգահարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանին: «Կարծում եմ` սա […]

Մթերման խնդիրը միայն գյուղատնտեսության նախարարության խնդիրը չի

«Մենք ամեն տարի կանգնում ենք նույն խնդիրների առաջ, բայց մեզ համար դաս չի դառնում, ստացվում է, որ երկրի հնայի բալանսը դառնում է գյուղատնտեսությունը: Բայց մենք չենք կազմակերպում գյուղատնտեսական աշխատանքները համապարփակ»,-այսօր ` հոկտեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը: Պատգամավորը նշեց, որ մթերման հետ կապված խնդիրները հանրապետությունում չեն կարող լինել […]

Ի՞նչ է սպասվում այս տարի նոյեմբերի 5-ին

Նոյեմբերի 5-ին, ժամը՝ 18:00-ին, Ազատության հրապարակում անոնիմուսների երթ կանցկացվի: «Անոնիմուսների երթ» միջոցառման կազմակերպիչները տեղեկացնում են. «Աշխարհի 400 քաղաքներում ամեն տարի նոյեմբերի 5-ին քաղաքացիները դուրս են գալիս փողոց՝ պայքարի։ Այդ օրն ասոցացվում է ժողովուրդների ազատության, արժեքների պայքարի հետ։ Քաղաքացիները, դուրս գալով փողոց, հայտնում են իրենց քաղաքական դիրքորոշումը, պահանջները, պաշտպանում մարդու իրավունքները։ Իսկ մեր երկրում ամեն օր, […]

Հուշարձանների ուսումնասիրությունն անբավարար է

Այսօր` հոկտեմբերի 13-ին,  «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված  ասուլիսին հուշարձանագետ Սամվել Կարապետյանը և «Թվային հուշարձան» հ/կ նախագահ Արմեն Գևորգյանը հայտնեցին, որ ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացված դրամաշնորհի, և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում «Թվային հուշարձան» հ/կ-ն, Հայկական Ճարտարապետություն ուսումնասիրող հիմնադրամի աջակցությամբ, իրականացրել է «Գեղարքունիքի մարզ. պատմական հուշարձաններ» և «Կոտայքի մարզ. պատմական հուշարձաններ» քարտեզ-ուղեցույցների ծրագիրը: Արմեն […]

Լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թհոկտեմբերի 13-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի` «Հարավ» մասնաճյուղ` 11:00-15:00 Վարդանանց փ. 22, 24, 24/2, Վրացյան փ. 73 շենքերը և հարակից հանրային բաժանորդները, Նուբարաշեն 1փ. 1-21, 6-27; 9փ. 1-32; 18փ. 1-8; 20փ. 1-15 սեփական տները, «Հյուսիս» մասնաճյուղ` 10:00-17:00 […]

Բաքուն վախենում է, որ ՌԴ-ն կսկսի օգտագործել Ստեփանակերտի օդանավակայանը

Ռուսաստանի զինված ուժերը որոշ ժամանակ է՝ ավիահարվածներ են հասցնում Սիրիայում «Իսլմական հանրապետություն» ահաբեկչական խմբավորման օբյեկտների վրա։ Ինչպես իր հոդվածում նշում է ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը, Սիրիայում ավիահարվածների համար անհրաժեշտ է թռչել Ադրբեջանի օդային տարածքով, ինչը, սակայն, խնդիրներ է առաջացնում։ Համաձայն Բաքվի որոշ լրատվամիջոցների՝ Ադրբեջանը չի թույալտրում թռիչքները իր օդային տարածքի վրայով, թեեւ այս տեղեկատվությունը պաշտոնապես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի