Վարդգես Գասպարիի նման պառկեց գետնին ու սկսեց հայհոյանքեր
Այսօր՝ կեսգիշերին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչխես հայտնում է shamshyan.com-ը ժամը 01:20-ի սահմաններում Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Նոյ թաղամասի 132/133 հասցեի բնակչուհի, 38-ամյա Լիա Հովհաննեսի Հունանյանը Կասյան փողոցում իր վարած Nissan մակնիշի 91 AՏ 009 համարանիշի ավտոմեքենայով բախվել է էստակադային և գլխիվայր շրջվել:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 5 հրշեջ-փրկրարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, 1-03 շտապ օգնության բրիգադը և ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
Ժամանել է նաև ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ փրկարար ծառայության կապիտան Ա. Սարգսյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երբ բժիշկները փորձում էին օգնություն ցուցաբերել Լ. Հունանյանին, վերջինս պահում էր իրեն սանձարձակ՝ հայհոյանքներ տալով թե բժիշկների, թե փրկարարների, թե ոստիկանների ու թե քաղաքացիների հասցեին:
Մոտ 30 րոպե նա չէր ենթարկվում իրեն օգնության ձեռք մեկնողներին ու անընդհատ ասում էր, թե՝ իմ ավտոս խի՞ պիտի սենց լինի, էս ո՞վա էս օրը քցել: Տեսնելով, որ չեն կարողանում կարգի հրավիրել վարորդուհուն, ահազանգով ժամանեցին ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, ովքեր 10 րոպեից ավելի համոզում էին, որպեսզի նա իրեն կոռեկտ պահի, սակայն դա օգուտ չտվեց, ու երբ ոստիկանները փորձեցին մոտենալ նրան, նա հայտնի Վարդգես Գասպարիի նման պառկեց գետնին ու սկսեց հայհոյանքեր ու սառնալիքներ տալ:
Ստիպված, Արաբկիրի ոստիկաննեըը նրան գետնից վերցրեցին ու տեղափոխեցին ոստիկանության Արաբկիրի բաժին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Լ. Հունանյանը ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Հունանյանի աղջիկն է: Լ. Հունանյանը հրաժարվել է բժշկական փորձաքննությունից, որպեսզի պարզվեր իր սթափության աստիճանը, ինչի համար էլ համարվում է, որ նա եղել է ոչ սթափ և ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 200 հազար դրամի չափով: