06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամբողջ գիշեր կրակել են

«Կրակոցներ հնչել են և դիրքերի ուղղությամբ և բնակավայրերի»,-Henaran.am-ին տեղեկացրեց Տավուշի սահմանամերձ Կոթի  համայնքի ղեկավար Ֆելիքս Մելիքյանը` հավելելով` երեկ ուշ երեկոյից սկսած հակառակորդի կողմից կրակահերթն ակտիվ է եղել, հակառակորդը կիրառել է խոշոր տրամաչափի զենքեր: «Բնակելի տներ են վնասվել՝ տանիքներ ու պատուհանների ապակիներ են փշրվել: Վնասի չափը հաշվարկված չէ, բայց կարծում եմ շատ մեծ չէ:  Բարեբախտաբար գյուղացիները հասցրել են պատսպարվել` մարդկային […]

Արդարադատության մայորը կեղծիքները դիտավորյալ չի արձանագրել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Արմավիրի բաժանմունքի աշխատակից, արդարադատության մայոր Սամվել Պապիկյանը,դատարանի դատավճռով փորձաշրջանի մեջ գտնվող դատապարտյալ Արարատ Սարգսյանի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս, անձնական այլ դրդումներով, կատարել է պաշտոնեական կեղծիք:  Այս մասին հայտնում է քննչական հատուկ ծառայության լրատվական ծառայությունը: Մասնավորապես՝ […]

Մետրոյում 18-ամյա երիտասարդի են գնդակահարել /վիդեո/

Մոսկվայի մետրոյի «Ավիամոտորնայա» կայանում միջադեպ է տեղի ունեցել, որի ժամանակ երիտասարդ է վնասվել։ Միջադեպը սկսվել է նրանից, որ երկու երիտասարդ պատահմամբ բախվել են մետրոյի մոտ, ապա նրանց միջեւ լեզվակռիվ է սկսվել, գրում է «Комсомольская правда»-ն։ Արդյունքում երիտասարդներից մեկը կարել է մյուսի վրա։ Երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց, բարեբախտաբար, այժմ նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Տեղի ունեցածի […]

Վաղն էլ զենք կվերցնեն

«Ազատամարտի և զորացրված զինծառայողների իրավունքների պաշտպանություն»  միության նախագահ Ռազմիկ Ռուշանյանն, այսօր՝ հոկտեմբերի 13-ին  լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ նշեց, որ Արցախի և ՀՀ Զինված ուժերն ի վիճակի են կատարելու պաշտպանության իրենց առաջ դրված ցանկացած խնդիր և տալ համարժեք պատասխան հակառակորդին, իսկ երբեմն, երբ քննադատություններ են հնչում, դրանք ուղղված են ոչ թե բանակին, այլ որոշ երևույթներին: […]

ՀՅԴ կրկին քննադատվում է

«Դիտարկումներ սահմանադրական փոփոխությունների գործընթացի և նախագծի շուրջ. սպասվող հանրաքվե» թեմայով ասուլիսի ժամանակ Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտի հիմնադիր Արմինե Առաքելյանը խիստ քննադատեց  ՀՅԴ կուսակցությանը՝ հավաստիացնելով, որ կուսակցության ներսում չկա այլակարծություն: «Քսան տարվա ընթացքում սոցիալիսատական կուսակցություն համարվող ՀՅԴ-ն ո՛չ ընչազուրկներին, ո՛չ գյուղացիներին, ո՛չ ՓՄՁ ներկայացուցիչներին, ո՛չ էլ կանանց շահը չի կարողացել ներկայացնել»,- ասաց Առաքելյանը՝ նշելով, որ […]

ՕԵԿ-ը գուշակություն չի անում

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը դեռևս չի կարող մեկնաբանել «Նոր Հայաստան» փրկության ճակատի հետ համագործակցության հարցը, քանի որ կուսակացության ներսում քննարկումներ դեռ չեն եղել: Henaran.am-ի հետ զրույցում խմբակցության ղեկավար նախընտրեց համագործակցության վերբերյալ գուշակություններ չանել: Անդրադառնալով արտահերթ նախագահական և խորհրդրարանական ընտրություններ անցկացնելու «Նոր Հայաստանի» պահանջներին՝ Բիշարյանը ընդգծեց, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում իր մարտավարությունն […]

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակացույցը հայտնի է

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքը ներկայացրել է սահմանադրական բարեփոխումների համար անցկացվող հանրաքվեի ժամանակացույցը: Ըստ կայքի`  հանրաքվեի քարոզչության հատվածը սկսվել է հոկտեմբերի 10-ից և ավարտվելու է  դեկտեմբերի 4-ին: Ժամանակացույցի մասին տեղեկատվությունն ամբողջությամբ` այստեղ:  

Արցախը հերքում է ադրբեջանական վարկածը

Ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը ИА REGNUM-ում հրապարակված հոդվածում, հղում անելով ադրբեջանական մամուլին, գրել էր, թե Ադրբեջանում վախենում են, որ ՌԴ-ի կողմից  ԻՊ-ի դիրքերի վրա հրթիռակոծությամբ ստեղծված իրավիճակում Ռուսաստանը կարող է Ստեփանակերտի օդանավակայանը օգտագործել՝ իր ռազմական ինքնաթիռների համար։ Վարծակի հավանականությունը պարզելու համար Henaran.am-ի թղթակիցը զանգահարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանին: «Կարծում եմ` սա […]

Մթերման խնդիրը միայն գյուղատնտեսության նախարարության խնդիրը չի

«Մենք ամեն տարի կանգնում ենք նույն խնդիրների առաջ, բայց մեզ համար դաս չի դառնում, ստացվում է, որ երկրի հնայի բալանսը դառնում է գյուղատնտեսությունը: Բայց մենք չենք կազմակերպում գյուղատնտեսական աշխատանքները համապարփակ»,-այսօր ` հոկտեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը: Պատգամավորը նշեց, որ մթերման հետ կապված խնդիրները հանրապետությունում չեն կարող լինել […]

Ի՞նչ է սպասվում այս տարի նոյեմբերի 5-ին

Նոյեմբերի 5-ին, ժամը՝ 18:00-ին, Ազատության հրապարակում անոնիմուսների երթ կանցկացվի: «Անոնիմուսների երթ» միջոցառման կազմակերպիչները տեղեկացնում են. «Աշխարհի 400 քաղաքներում ամեն տարի նոյեմբերի 5-ին քաղաքացիները դուրս են գալիս փողոց՝ պայքարի։ Այդ օրն ասոցացվում է ժողովուրդների ազատության, արժեքների պայքարի հետ։ Քաղաքացիները, դուրս գալով փողոց, հայտնում են իրենց քաղաքական դիրքորոշումը, պահանջները, պաշտպանում մարդու իրավունքները։ Իսկ մեր երկրում ամեն օր, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված