Ի՞նչ ես կարծում, արդյո՞ք Աստված կուզենար քեզ վնասել

Ուսուցիչը հանդիպեց իր սիրելի աշակերտին և հարցրեց, թե ինչպես է ընթանում նրա հոգևոր զարգացումը:
Աշակերտը պատասխանեց, որ հիմա կարողանում է իր յուրաքանչյուր օրվա ամեն պահը նվիրաբերել Աստծուն:
– Եվ այսպես, հիմա այն, ինչ մնացել է` թշնամուն ներելն է, -ասաց ուսուցիչը:
Աշակերտը վախեցած նայեց ուսուցչին:
– Դրա անհրաժեշտությունը չկա, որովհետև ես թշնամի չունեմ:
– Ի՞նչ ես կարծում, արդյո՞ք Աստված կուզենար քեզ վնասել,- հարցրեց ուսուցիչը:
-Իհարկե´ ոչ, -պատասխանեց աշակերտը:
– Բայց և այնպես, դու նրանից ներում ես խնդրում, այդպե՞ս չէ: Վարվի´ր նույն կերպ և հակառակորդիդ դեպքում, եթե անգամ դու նրան ոչ մի վնաս չես տվել:
Այն մարդու սիրտը, ով կարողանում է ներել, մաքուր է ու անուշ: