08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սիրտը՝ բառերի վրա թփրտացող… սարսռեցնող իրականություն

Բնական, պարզ, մաքուր, լույսը՝ տողերի արանքում, սիրտը՝ բառերի վրա թփրտացող, իրական ծեսից դուրս՝ բոշայավարի ջանգյուլում կապած վեհերոտ գրի խմբուլիկը շրջանցած, կյանքոտ, մոշահամ՝ Նինա Դանիելյանի բանաստեղծությունները վայելենքշաբաթ երեկոյան:

Խաչիկ Մանուկյան

Նինա Դանիելյան …

… Մառախուղի մեջ կորցրինք իրար,

Տերևներ՝ վախից կարմիր ու դեղին,
Բառեր՝ անկշիռ՝ տերևի նման
Շպրտված աշնան ավարի թեղին;
Ես էլ առանց քեզ ուրիշ եմ, այլ եմ,
Մեկ,՝արևի պես՝ կյանքի բանալի,
Մեկ՝ դունչը լուսնին միայնակ գայլ եմ,
Մեկ էլ՝ քնքշանքից զույգված աղավնի…
… Ափիս մեջ մի փաթիլ ընկավ,
Աստղաթև՝
Կամ էլ ինձ թվաց,
Հեռավո՜ր-հեռավոր օրվա
Դողդոջուն շուրթերի պես թաց,
Ու չկա, ու չքվեց,ու ես էլ՝
Նրա պես էլ չկամ, չկա՜մ….
Գրկիդ մեջ մի դողդոջ հետք եմ՝
Աստղաթև փաթիլի նման…

Սուտը հենց այն հատման կետն է,
Որտեղ մի օր կհանդիպենք՝
Ես կլինեմ ուրիշ նավակ,
Դու կլինես ուրիշ նավակ,
Կնավարկենք…
Դու՝ հոսանքով,
Ես՝ հոսանքին միշտ հակառակ…

… Օրը էսօր նորի՜ց
Գտավ հետքը կորցրած՝
Սարսուռներից հարբած
Կիսամութի,
Ու թալկացած փռվեց՝
Պոչից հազիվ կախված
Քաղցրության պես
Հասած թթի:
Ես նորից անքուն եմ,
Նորից՝ մտամոլո՜ր,
Քեզնից խռով այնքան ,
Ու քեզնով լի,
Նման՝
Հմայքները
Օրերի մեջ կորցրած ,
Հույսի մեխից դեռ կախ
Հմայիլի…

…Կյանքն ակնթարթ է պատրանքի թևին,
Ու ակնթարթն այդ ՝հորինվա՜ծ հեքիաթ,
Ուր ես եմ ժպտում ժպիտդ տխուր՝
Մարա՛ծ լուսամփոփ ,աչքերով՝ ակաթ…
Ու վաղն էլ մեկը՝աչքերով իմ մութ
Կժպտա այս հին ու նոր աշխարհին,
Ու նրան էլ իր կյանքը կթվա
Լուսե ակնթարթ՝պատրանքի թևին…
… Մի չբացված թռչիք՝
Խոնարհորեն- համառ ,
Իր երկինքն է ուզում
Իմ թևերից,
Բարձրության իմ վախը
Նրան չի էլ հուզում,
Նա նայել է ուզում ինձ վերևից,,,,
Ու ծանրության նման
Նա կախված է վաղուց,
Կախված է շա՜տ վաղուց ՝
Իմ թևերից,
Իր երկինքն է ուզում
Խոնարհորեն համառ,
Իր երկինքը՝
Աշնան մի տերևից….

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ