«Լեսթերը» նվաստացրեց «Մանչեսթեր Սիթիին» ու մոտեցավ չեմպիոնությանը. Պրեմյեր Լիգա 25-րդ տուր. /վիդեո/
Անգլիայի առաջնության 25-րդ տուրը երկրպագուներին միանգամից 2 հիասքանչ ներկայացում պարգևեց: Նախ Մանչեսթեր քաղաքի «Էտիհադ» ստադիոնում տեղի «Սիթին» ընդունել էր այս մրցաշրջանի առաջատար «Լեսթերին»: Աղվեսները ցուցադրեցին իսկական չեմպիոնական ֆուտբոլ ու տարան արժանի հաղթանակ: Հանդիպմանը մեծագույն նշանակություն տվեց հյուրերի խփած արագ գնդակը: Երրորդ րոպեին իր թիմին առաջ մղեց գերմանացի պաշտպան Ռոբերտ Հուտը: Ընդմիջումից քիչ անց «Լեսթերի» առավելությունը կրկնապատկեց ալժիրցի կիսապաշտպան Ռիհադ Մահրեզը: Չէր հասցրել «Սիթին» մշակել փրկության նոր ծրագիրը, երբ 60-րդ րոպեին նույն Ռոբերտ Հուտը հաշիվը դարձրեց արդեն նվաստացուցիչ 0:3: Քաղաքաբնակներն իրենց հեղինակության գնդակը խփեցին միայն 87-րդ րոպեին: Սերխիո Ագուերոն իր թիմին փրկեց չոր պարտությունից՝ 1-3: Կլաուդիո Ռանյերիի թիմը հավաքեց 53 միավոր եւ արդեն 6 միավոր է գերազանցում երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթիին»:
Այնուամենայնիվ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Լոնդոնի «Ստե,ֆորդ Բրիդջ» ստադիոնում: Մրցեցին այս մրցաշրջանի ամենագլխավոր անհաջողակները՝ «Չելսին» ու «Մանչեսթեր Յունայթեդը»: Ամբողջ առաջին կեսի ընթացքում կարմիր սատանաներն ունեին նկատելի առավելություն բայց թիմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվի ժամանակ: Ընդմիջումից հետո էլ հյուրերն ավելի լավ տեսք ունեին և 61-րդ րոպեին բացեցին հաշիվը: «Չելսիի» դարպասը գեղեցիկ հարվածով գրավեց անգլիացի կիսապաշտպան Ջեյսի Լինգարդը: Երկրորդ խաղակեսում լոնդոնցիներն ունեին փրկվելու մի շարք պահեր, բայց իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեան մի քանի անգամ հյուրերին փրկեց գոլից: Այնուամենայնիվ, վերջնամասում «Չելսին» մեծացրեց ճնշումն ու ավելացված ժամանակում Դիեգո Կոստայի գոլի շնորհիվ փրկվեց պարտությունից: Լուի վան Գալի թիմը 41 միավորով 5-րդ տեղում է, իսկ գործող չեմպիոնը 30 միավորով 13-րդն է: