27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Բելգիայում ՀՀ նախագահի աշխատանքային այցն ավարտվեց Շտեֆան Ֆյուլեյի հետ հանդիպմամբ

Նախագահ Սերժ Սարգսյանի Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցն ավարտվել է ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ հանդիպմամբ: Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների ներկա վիճակին, եվրաինտեգրման ուղղությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին, ԵՄ օժանդակությամբ իրականացվող եւ հեռանկարային ծրագրերին, այդ թվում՝ Հայաստանում ձեռնարկված լայնածավալ բարեփոխումների գործընթացին, որը մեր երկիրը, Նախագահի հավաստմամբ, վճռական […]

Տարոն Մարգարյանը մասնակցել է մանկական կրծքային վիրաբուժության բաժանմունքի վերաբացմանը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է ‘Սուրբ Աստվածամայր’  բժշկական կենտրոնի մանկական կրծքային վիրաբուժության բաժանմունքի վերաբացմանը։ Բաժանմունքն այսուհետ կկրի Հայաստանում մանկական վիրաբուժության դպրոցի հիմնադիրներից մեկի`բժկական կենտրոնի վիրաբուժական կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Ալբերտ Վանյանի անունը, ում եւ վերապահվեց քաղաքապետի հետ միասին բաժանմունքի պաշտոնական բացման պատիվը: Հիմնադրման օրից` 1982 թվականից մինչ օրս, բաժանմունքը, որն ի դեպ իր տեսակով միակն […]

Սերժ Սարգսյանը հանդիպել է ԵԺԿ նախագահի հետ

Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ: Սերժ Սարգսյանը ԵԺԿ նախագահի հետ հանդիպումները լավ առիթ է համարել միջկուսակցական կապերի ամրապնդման շուրջ մտքեր եւ գաղափարներ փոխանակելու, նաեւ Հայաստանի եվրամերձեցման քաղաքականության առաջընթացն ու գլոբալ առումով Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերները եւ խնդիրները քննարկելու համար: Հանրապետության ղեկավարը […]

ՊՆ-ում պարգեւատրվել են զինվորական կանայք

Կանանց միջազգային օրվան ընդառաջ` մարտի 7-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում: Շնորհավորելով կին զինծառայողներին ու միջոցառմանը ներկա կին ազատամարտիկներին` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարեւորել է կանանց դերը արցախյան պատերազմում եւ այսօր Զինված ուժերում: Պաշտպանության նախարարի հրամանով Հայաստանի եւ Արցախի Ազգային hերոսների հարազատներ, մի խումբ կին զինծառայողներ, քաղաքացիական ծառայողներ եւ երեք […]

Շնորհավորանքներ` ԱԺ կանանց

 ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը մարտի 7-ին հանդիպեց խորհրդարանի կին պատգամավորների հետ: Շնորհավորելով մարտի 8-ի` Կանանց տոնի կապակցությամբ, Ս.Նիկոյանը առողջություն, հաջողություն, երջանկություն եւ արգասաբեր գործունեություն մաղթեց նրանց: Կին պատգամավորները շնորհակալություն հայտնեցին ուշադրության,  ջերմ մաղթանքների, իրենց աշխատանքի գնահատանքի  եւ շնորհավորանքի  համար: ԱԺ նախագահը ծաղկեփնջեր նվիրեց կին պատգամավորներին: Henaran.am-ին հաղորդում են ԱԺ լրատվական ծառայությունից

ԵՄ-ը լիակատար աջակցում է համանախագահների կողմից գործադրվող ջանքերին` ուղղված ԼՂ հիմանխնդրի կարգավորմանը

ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը պատասխանել է news.am կայքի կողմից իրեն ուղղված  հարցին` ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ: Լրատվամիջոցի հարցին, թե Ադրբեջանական լրատվամիջոցների համաձայն, Բաքվում ԵՄ պատվիրակության ղեկավար Ռոլան Կոբիան հայտարարել է, թե Եվրոպական միությունը նոր նախաձեռնություններ ունի ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ: Նույն աղբյուրների համաձայն` նման բան Բաքվում ԵՄ դեսպանն ասել էր նաեւ շուրջ մեկ ամիս […]

ԱԱԽ-ում քննարկվել են թմրանյութերի ապօրինի շրջանառությանն առնչվող հարցեր

Այսօր ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ-ում թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի  հերթական նիստը: ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ասել է. “2011թ.-ի ներկայացված ուսումնասիրությունները մեզ հիմք են տալիս պնդելու, որ մենք ունենք կայունության դրսեւորում թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում: Գրանցված իրավախախտումների վերլուծությունը ցույց է տալիս, […]

Սարկոզին այսօր կհանդիպի հայ համայնքի հետ

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին այսօր` Ֆրանսիայի ժամանակով 17.30-ին, կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների  հետ` մեկ շաբաթ հետո այն օրվանից, երբ Սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական ճանաչեց ցեղասպանությունների ժխտումը քրեականացնեղ օրինագիծը, տեղեկացնում է “Armenia Today”-ը: Սահմանադրական խորհրդի որոշումից անմիջապես հետո Նիկոլա Սարկոզին պատվիրել էր կառավարությանը օրինագծի նոր տեքստ ներկայացնել: Նախագահն ընդունել էր խորհրդի որոշումը տխրությամբ եւ հիասթափությամբ` նշելով, որ […]

Գործադիրը ՌԴ դեսպանությանը հողատարածք է տրամադրել

Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջեւ ՀՀ-ում եւ ՌԴ-ում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների տեղակայման համար անշարժ գույքի փոխադարձաբար տրամադրման համաձայնագրին համապատասխան գործադիրը Ռուսաստանի Դաշնությանը սեփականության իրավունքով անհատույց տրամադրել է 3 հա հողատարածք` 495.9 քմ ընդհանուր տարածքով շենքերի եւ շինությունների հետ միասին (Արզական, ՀՀ կառավարության ‘Աղվերան’  հանգստի բազա), 1.0 հա ընդհանուր մակերեսով հողատարածք` ՌԴ դեսպանի կեցավայրի […]

ՀՀ նախագահը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ՀՀ նախագահը մեկ անգամ եւս շնորհավորել է Վլադիմիր Պուտինին, մաղթել հաջողություններ՝ ՌԴ նախագահի բարձր ու պատասխանատու պաշտոնում: ՀՀ եւ ՌԴ նախագահները պատրաստակամություն են հայտնել շարունակել երկու եղբայրական ժողովուրդների դարավոր բարեկամության վրա հիմնված հայ-ռուսական ռազմավարական գործընկերության զարգացման եւ ամրապնդման ուղղությամբ համատեղ ջանքերը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված