15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ԱԱԽ-ում քննարկվել են թմրանյութերի ապօրինի շրջանառությանն առնչվող հարցեր

Այսօր ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ-ում թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի  հերթական նիստը:

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ասել է. “2011թ.-ի ներկայացված ուսումնասիրությունները մեզ հիմք են տալիս պնդելու, որ մենք ունենք կայունության դրսեւորում թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում: Գրանցված իրավախախտումների վերլուծությունը ցույց է տալիս, որ անցած տարի գրացվել է 1525 դեպք, եւ նախորդ տարվա համեմատ աճ չի արձանագրվել, եթե առգրավվել է 128կգ թմրանյութ, ապա նախորդ տարվա հետ կապված որեւիցե բացասական դինամիկա մենք չունենք’:

Միջգերատեսչական հանձնաժողովի անդամները հանդես են եկել ՀՀ Նախագահի համապատասխան կարգադրությամբ հաստատված “2009-2012թթ. ընթացքում ՀՀ-ում  թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ծրագրի”` իրենց գերատեսչության մասով իրականացված աշխատանքների վերաբերյալ զեկույցներով: Բանախոսները փաստել են, որ 2011թ. ըստ ժամանակացույցի հաջողությամբ իրականացվել են ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումները:

Քննարկվել է Եվրամիության ֆինանսավորմամբ սոցիալ-հոգեբանական եւ խորհրդատվական աջակցություն տրամադրող վերականգնողական կենտրոնների ստեղծման ծրագիրը, որը մշակվել է մի շարք երկրների փորձի եւ օրենսդրության ուսումնասիրության արդյունքում: Կենտրոնները կնպաստեն թմրամոլության հակում ունեցող անձանց հասարակական կյանքում ինտեգրվելու, մասնագիտական վերապատրաստումներով եւ աշխատանքով ապահովելու խնդիրների լուծմանը:

Քննարկվել են նաեւ թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցերով Ռուսաստանի եւ Եվրամիության հատուկ կառույցներում ՀՀ պետական գերատեսչությունների ներկայացուցիչների վերապատրաստմանն առնչվող հարցեր:

Henaran.am -ին հաղորդում են ԱԱԽ լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ