02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

ՀՀ նախագահը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ՀՀ նախագահը մեկ անգամ եւս շնորհավորել է Վլադիմիր Պուտինին, մաղթել հաջողություններ՝ ՌԴ նախագահի բարձր ու պատասխանատու պաշտոնում: ՀՀ եւ ՌԴ նախագահները պատրաստակամություն են հայտնել շարունակել երկու եղբայրական ժողովուրդների դարավոր բարեկամության վրա հիմնված հայ-ռուսական ռազմավարական գործընկերության զարգացման եւ ամրապնդման ուղղությամբ համատեղ ջանքերը: […]

Է. Շարմազանովը Լիտվայի Սեյմի նախագահի տեղակալի հետ քննարկել է ԼՂ կարգավորմանն առնչվող հարցեր

Աշխատանքային այցով Լիտվայում գտնվող` ՀՀ ԱԺ փոխնախագահ  Էդուարդ Շարմազանովի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը մարտի 6-ին Վիլնյուսում հանդիպել է Լիտվայի Սեյմի նախագահի տեղակալ Էրիկաս Տամաշաուսկասի հետ: Է. Շարմազանովը  նշել  է, որ Հայաստանի իշխանություններն ունեն քաղաքական կամք  եւ վճռականություն` երկրում ապահովելու ժողովրդավարական բարեփոխումների շարունակականությունը: ԱԺ փոխնախագահն ու Էրիկաս Տամաշաուսկասը անդրադարձել են տարածքային անվտանգության հարցերին: ԼՂ հակամարտության առնչությամբ Լիտվայի […]

Նախիջեւանում հանդիպել են Իրանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարները

“Իրանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը Նախիջեւանում կնպաստի տարածաշրջանային համագործակցությանը”,-այս հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Նա ողջունել է հյուրերին եւ համոզմունք հայտնել, որ ինչպես ավելի վաղ` ստամբուլյան հանդիպմնա ժամանակ են համաձայնության եկել, եռակողմ հանդիպումներ անցակցնելը կարեւոր նշանակություն կունենա համագործակցության, ինչպես նաեւ ազգերի միջեւ հարաբերությունների զարգացման համար, տեղեկացնում է “Trend”-ը: Նախիջեւանում հանդիպել […]

Լեռնային Ղարաբաղը Եվրոպայի մաս է, եւ վաղուց հասունացել է անմիջական շփումների պահը. Սերժ Սարգսյանը հանդիպել է ԵԽ նախագահի հետ

Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի հետ: Հանդիպման ավարտին Հայաստանի Հանրապետության նախագահը եւ Եվրոպական խորհրդարանի նախագահը զանգվածային լրատվամիջոցների առջեւ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Ներկայացնում ենք Սերժ Սարգսյանի հայտարարությունը Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի հետ հանդիպման ավարտին. ‘Հարգելի՛ տիկնայք եւ պարոնայք, Ուրախ եմ պարոն […]

Հայաստանը մոտ է Եվրոպային նաեւ իր վարքագծով. ՀՀ նախագահի ելույթը Կոնրադ Ադենաուեր հիմնադրամում

Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 6-ի երեկոյան հյուրընկալվել է  Կոնրադ Ադենաուերի հիմնադրամում, որտեղ հանդես է եկել ելույթով, պատասխանել ներկաներին հետաքրքրող հարցերին: Նախագահն անդրադարձել է անկախությունից ի վեր եվրոպական զարգացման ուղին ընտրած Հայաստանի Հանրապետության եվրամերձեցման քաղաքականության իրագործման ուղղությամբ եվրոպական կառույցների հետ համագործակցությամբ մեր երկրում իրականացված աշխատանքներին ու առաջիկա ծրագրերին: Հայ ժողովրդի այդ […]

Գաղթականի ընտանիքում ծնված Սարկոզին բողոքում է գաղթականներից

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ Ֆրանսիայում չափից շատ են գաղթականները, հաղորդում է “AFP”-ը: Նախագահի խոսքվ` գաղթականների ինտեգրացիայի համակարգը գնալով ավելի ու ավելի վատ է աշխատոում, քանի որ կառավարությունը չի կարողանում նրանց համար բնակավայր, աշխատանք եւ դպրոցներ  ապահովել: Սարկոզին կրկնել է իր նախընտրական խոստումը` կիսով չափ կրճատել գաղթականների թիվը: Հիշեցնենք, որ փետրվարին Սարկոզին հայտարարել […]

ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը Թբիլիսիում է

Մարտի 6-ին, ՀՀ ԱԺ պատվիրակությունը ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանի գլխավորությամբ աշխատանքային այց կատարեց Թբիլիսի: Հայկական  պատվիրակությանն ընդունեց Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Միխեյիլ Մաչավարիանին: Հանդիպման ընթացքում կողմերը հայտնեցին միջխորհրդարանական կապերն ակտիվացնելու իրենց պատրաստակամության մասին, մասնավորապես  երկուստեք կարևորվեց տնտեսական բլոկին վերաբերող օրենսդրության ներդաշնակման անհրաժեշտությունը: Սամվել Բալասանյանն իր վրացի գործընկերոջը  տեղեկացրեց  ՀՀ ԱԺ ում ստեղծված հայ-վրացական միջխորհրդարանական կապերի հանձնաժողովի […]

Ով պետք է գնահատի ոստիկանին. ոստիկանապետը պահանջում է վերափոխվել

Մարտի 6-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային հանդիպում  է ունեցել ոստիկանության Երեւան քաղաքի վարչության, ենթակա բաժինների, ոստիկանության կենտրոնական ապարատի մի շարք ստորաբաժանումների ղեկավարների հետ: Անդրադառնալով ոստիկանության բաժինների գործունեությանը` ոստիկանության պետը նշել է, որ առկա են դրական տեղաշարժեր ինչպես հանցավորության կանխարգելման, այնպես էլ բացահայտումների, մասնավորապես` նախկին տարիներին կատարված հանցագործությունների բացահայտման ուղղությամբ: Միեւնույն ժամանակ, ընդգծեց […]

Օբաման ցանկանում է ոչ պաշտոնական միջավայրում հանդիպել Պուտինի հետ, սակայն շնորհավորել նրան` չի շտապում

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հույս ունի, որ կկարողանա շփվել ՌԴ նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ոչ պաշտոնական միջավայրում մայիսի 18-19 կայանալիք Մեծ ությնակի հանդիպման ընթացքում: Հանդիպումը կկայանա ԱՄՆ նախագահների ամառանոցային Քեմփ-Դեւիդ նստավայրում, տեղեկացնում է “РИА Новости”-ն: Նախօրեին Սպիտակ տունը հայտարարել է, որ Մեծ ութնյակի հանդիպումը չի ընթանա նախատեսված վայրում` Չիկագոյում, որտեղ մայիսի 20-21 տեղի կունենա […]

ԱՄՆ-ում ավարտվել է “սուպեր երեքշաբթին”

ԱՄՆ-ում ավարտվել է “սուպեր երեքշաբթին”: Հանրապետական կուսակցության առաջնորդին ընտրել են միանգամից 10 նահանգներում, տեղեկացնում է “BBC”-ն: Ինչպես եւ կանխատեսել էին մասնագետները, այն չբացահայտեց մրցապայքարի բացարձակ առաջատարին: Փենսիլվանիա նահանգից նախկին սենատոր Ռիկ Սանտորումը առաջատարն է Օկլահոմա եւ Թեննեսի նահանգներում: Ընտրական մրցարշավի  ֆավորիտ Միթ Ռոմնին առաջատարն է Մասաչուսեթս, Վիրջինիա եւ Վերմոնթ նահանգներում: Առայժմ  հանրապետական կուսակցության կողմից որպես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի