16 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՊՆ-ում պարգեւատրվել են զինվորական կանայք

Կանանց միջազգային օրվան ընդառաջ` մարտի 7-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում:

Շնորհավորելով կին զինծառայողներին ու միջոցառմանը ներկա կին ազատամարտիկներին` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարեւորել է կանանց դերը արցախյան պատերազմում եւ այսօր Զինված ուժերում:

Պաշտպանության նախարարի հրամանով Հայաստանի եւ Արցախի Ազգային hերոսների հարազատներ, մի խումբ կին զինծառայողներ, քաղաքացիական ծառայողներ եւ երեք զինվոր որդի ունեցող մայրեր միջոցառման ժամանակ պարգեւատրվել են ‘Հայաստանի Հանրապետության զինված ուժեր. 20 տարի’ հոբելյանական հուշամեդալով, իսկ Սպարապետ Վազգեն Սարգսյանի մայրը` Գրետա Սարգսյանը` ՀՀ ՊՆ ‘Զինանշան’ գերատեսչական մեդալով:

Henaran.am-ին հաղորդում են ՊՆ լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ