Գործադիրը ՌԴ դեսպանությանը հողատարածք է տրամադրել
Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջեւ ՀՀ-ում եւ ՌԴ-ում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների տեղակայման համար անշարժ գույքի փոխադարձաբար տրամադրման համաձայնագրին համապատասխան գործադիրը Ռուսաստանի Դաշնությանը սեփականության իրավունքով անհատույց տրամադրել է 3 հա հողատարածք` 495.9 քմ ընդհանուր տարածքով շենքերի եւ շինությունների հետ միասին (Արզական, ՀՀ կառավարության ‘Աղվերան’ հանգստի բազա), 1.0 հա ընդհանուր մակերեսով հողատարածք` ՌԴ դեսպանի կեցավայրի կառուցման նպատակով (Երեւանի Աջափնյակի թաղամասում), Աշտարակ-Երեւան խճուղու եւ ‘Վահագնի’ թաղամասի հարեւանությամբ, Երեւանի Գրիգոր Լուսավորչի 13 հասցեում գտնվող 156 քմ հողատարածքը` շինության հետ միասին` ՌԴ դեսպանության հյուպատոսական բաժնի համար եւ 158 քմ հողատարածք հիմնական նախամուտք կառուցելու նպատակով, Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի տուն N 5/2 հասցեում գտնվող շենքերի եւ շինությունների համալիրը եւ նշյալ համալիրին պատկանող հողատարածքը։
Henaran.am-ին հաղորդում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից