26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Հայաստան կայցելի Պեդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի գլխավորած պատվիրակությունը

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով հուլիսի 23-ին երկօրյա պաշտոնական այցով  Հայաստան կժամանի Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում Սերգեյ Նարիշկինն ու պատվիրակության անդամները հանդիպումեր կունենան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում ՌԴ Պետդումայի նախագահը հանդիպում […]

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ընդունում են ԼՂ ընտրությունները

ԵԱՀԿ համանախագահները ԵԱՀԿ պաշտոնական կայքէջում  հայտարարություն են տարածել Լեռնային Ղարաբաղում հուլիսի 19-ին կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ: Հայտարարության մեջ ասվում է. “ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ռոբերտ Բրադտկեն` ԱՄՆ-ից, Իգոր Պոպովը` ՌԴ-ից, Ժակ Ֆորը` Ֆրանսիայից, ուշադրություն են դարձրել ընտրությունների անցկացման հաղորդագրության վրա: Համանախագահներն ընդունում են Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությունների` իր բնակչության հասարարակական կյանքը նման գործընթացի միջոցով կազմակերպելու […]

Ալիեւի անվան կենտրոնն այրվում է /վիդեո/

Այս պահին Բաքվում այրվում է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի անվան կենտրոնը, տեղեկացնում է  “APA” գործակալությունը: Հրդեհի ծավալները շարունակ մեծանում են, դեպքի վայրում աշխատում են ուղղաթիռներ եւ  ավելի քան 50 հրշեջ խմբեր: Հեյդար Ալիեւի անվան կենտրոնը բացվել է 2012-ի մայիսին` Ալիեւի 89-րդ տարեդարձի կապակցությամբ:

Արթուր Բաղդասարյանը շնորհավորել է Բակո Սահակյանին

ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին, որում մասնավորապես նշվում է. “Մեծապես կարևոր է, որ ավելի քան 20 տարվա պատմություն ունեցող նորանկախ Արցախը մեկ անգամ ևս ցույց տվեց միջազգային հանրությանը, որ հանդիսանում է կայացած ժողովրդավարական պետություն, ինչի ապացույցը հանդիսացան նախօրեին կայացած համաժողովրդական ընտրությունները: Կրկին շնորհավորհելով […]

Թե ինչպես է Դավութօղլուին Պուտինը մատով իր մոտ կանչում /վիդեո/

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն նորից սկանդալի կենտրոնում է հայտնվել, որն ավելի են թեժացրել թուրքական լրատվամիջոցները, որոնք զայրացել են այն փաստից, թե ինչպես է թուրք նախարարին իր մոտ կանչել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ինչպես գրում են թուրքական լրատվամիջոցները, Պուտինի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման ժամանակ ՌԴ նախագահն իբր թե անհարգալից է վերաբերվել Դավութօղլուին` […]

Վրաստանը չի ճանաչում ԼՂՀ նախագահական ընտրությունները. Վրաստանի ԱԳՆ

Վրաստանը չի ճանաչում ԼՂՀ նախագահական ընտրությունները: Այս մասին ասվել է երկրի ԱԳ նախարարության հայտարարության մեջ, հաղորդում է “РИА Новости”-ն: Ավելին, հայտարարության մեջ ասվում է, որ “Վրաստանն անհրաժեշտ է համարում ակտիվացնել միջազգային հանրության ջանքերը` ուղղված  ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը` կողմերի միջեւ համակարագված երկխոսության շրջանակներում”: Հիշեցնենք, որ ԼՂՀ նախագահական ընտրությունները կայացան հուլիսի 19-ին: Ընտրական գործընթացին հետեւում էին ավելի […]

Սիրիայի սահմանները գրոհայինների վերահսկողության տակ են /վիդեո/

Սիրիացի  գրոհայինները ամբողջական վերահսկողություն են  սահմանել Իրաքի հետ սահմանի վրա եւ մի քանի հսկիչ-անցագրային կետ են գրավել Թուրքիայի սահմանի վրա: Թեժ մարտեր են շարունակվում նաեւ Դամասկոսում: Սահմանային մարտերի հետեւաքով մոտ 20 սիրիացի զինծառայող է զոհվել, տեղեկացնում է “ИТАР-ТАСС”-ը: Իրաքի ԶՈՒ գեներալ Քասիմ ալ-Դուլայմին հայտնել է, որ սահմանի հատումը ներկա պահին չի վերահսկվում Սիրիայի կողմից: Բաղդադում […]

Հաղթում է Բակո Սահակյանը

ԼՂՀ ԿԸՀ-ն արդեն ստացել է ամփոփիչ արձանագրությունները 273 ընտրատեղամասերից: Լեռնային Ղարաբաղի նախագահական ընտրություններում, ըստ նախնական տվյալների, հաղթանակ է տանում ԼՂ գործող նախագահ Բակո Սահակյանը` ստանալով 47 հազար 85 ձայն կամ ձայների 66,7 տոկոսը: Պատգամավոր Վիտալի Բալասանյանը հավաքել է 22 հազար 966 ձայն կամ 32,5 տոկոս, իսկ Ագրարային համալսարանի պրոռեկտոր Արկադի Սողոմոնյանը` 594 ձայն կամ 0,8 […]

Վաճառեցին Էռնեկյանին

ՀՀ կառավարությունն այսօր որոշել է  թույլ տալ ՀՀ պետական գույքի կառավարման վարչությանը` ուղղակի վաճառքի ձևով և կադաստրային արժեքով Վազգեն Սարգսյան 3 և Զաքիյան փողոցի N 2/1 հասցեներում գտնվող շենքերի քանդումից հետո ազատված  մոտ 0.5 հա տարածքով հողամասը վաճառել Զվարթնոց միջազգային օդանավակայանում գրանցված “Տանգո” ընկերությանը, որը արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի սեփականությունն է:  Գնորդը պարտավորվում է իր […]

ԼՂՀ-ում արձանագրվել է ընտրողների ակտիվ մասնակցություն

ԼՂՀ նախագահական ընտրություններում ժամը 17.00-ի դրությամբ 99.254 ընտրողներից քվեարկել է 62.765-ը, այսինքն` ընտրողների 63.24 տոկոսը: ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այս տվյալները հրապարակել է ժամը 18-ին: Ըստ ԼՂՀ ԿԸՀ պաշտոնական կայքէջի, ԼՂՀ տարածքում ամենաբարձր ակտիվությունը գրանցվել է Շահումյանի շրջանում, որտեղ 1.788 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 1.408-ը կամ 78.75 տոկոսը, ամենացածրը` Մարտունիում, որտեղ 17.187 ընտրողներից մասնակցել են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի