01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ընդունում են ԼՂ ընտրությունները

ԵԱՀԿ համանախագահները ԵԱՀԿ պաշտոնական կայքէջում  հայտարարություն են տարածել Լեռնային Ղարաբաղում հուլիսի 19-ին կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ:

Հայտարարության մեջ ասվում է. “ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ռոբերտ Բրադտկեն` ԱՄՆ-ից, Իգոր Պոպովը` ՌԴ-ից, Ժակ Ֆորը` Ֆրանսիայից, ուշադրություն են դարձրել ընտրությունների անցկացման հաղորդագրության վրա:

Համանախագահներն ընդունում են Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությունների` իր բնակչության հասարարակական կյանքը նման գործընթացի միջոցով կազմակերպելու անհրաժեշտությունը: Սակայն նրանք նշում են, որ 3 երկրներից ոչ մեկը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ եւ ինքնիշխան հանրապետություն:

Համանախագահներն ըմդգծում են, որ հուլիսի 19-ին կայացած գործընթացը  ոչ մի կերպ չի կանխորոշում Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի եւ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունների արդյունքի վրա”:

 

 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ